Սրանից վատ բան չէր կարող լինել․ Լեւոն Հայրապետյանի աներձագ. hraparak.am

Այսօր առավոտյան 68 տարեկան հասակում Մոսկվայի բանտերից մեկում մահացել է հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը: Նրա վերջին ցանկությունն է եղել, որ իրեն հուղարկավորեն ծնողների կողքին։ Ի դեպ, նրա ծնողները հուղարկավորված են Մոսկվայի հայկական գերեզմանատանը։ Լեւոն Հայրապետյանի կնոջ եղբայրը՝ Սմբատ Ռոստոմյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ սրանից վատ բան չէր կարող լիներ․ «Կներեք էլի, ես մի քիչ լավ չեմ զգում ինձ, սրանից վատ բան չէր կարող լինել»։ Լեւոն Հայրապետյանի իրավապաշտպան Հայկազ Մակարյանը, ով բազմիցս բարձրացել էր նրա ծանր առողջական վիճակի, ընտրված խափանման միջոց կալանքը կյանքի հետ անհամատեղելի լինելու հարցը, մեզ հետ զրույցում ասաց, որ որոշ ժամանակ առաջ խոսել է կնոջ հետ, վերջինս հայտնել է, որ առողջական վիճակը նորմալ է։ «Ինքը Մորդովիայի բանտում էր, 2014 թ էր ձերբակալվել, շուտով պետք է դուրս գար։ Ես միշտ ասում էի, որ, եթե սենց շարունակվի․․․ մեղավորը ընդհանուր մարդկային անտարբերությունն էր, ասեցին, եթե շարունակեք, Ռուսաստանին դեմ կլինի։ Ռուսաստանին դեմ լինելը ո՞րն ա, հասցեական պահանջը նա էր, որ այդ մարդուն ազատ արձակեն։ Այսօրվա դրությամբ այդ մարդը կնքեց իր մահկանացուն։ Առաջին հերթին ես մեղադրում եմ տեղի իշխանություններին, ամբողջ մեր կառավարությանը՝ թե գործող, թե նախկին, որովհետեւ էդքանից հետո մեկնումեկը մատը մատին չտվեց։ Սա պետք է մտցվեր Ազգային ժողովի օրակարգ, բայց այդպես էլ չմտցվեց։ Այսինքն՝ մեղավոր է իշխանությունը, օրենսդիր պալատը, նաեւ երկրի նախագահը։ Ոչ թե ուղիղ է մեղավոր, այլ իրենց անգործությունը, անտարբերությունը, եւ իհարկե Ռուսաստանի ողջ դատական համակարգը, հատկապես՝ այն մարդիկ, ովքեր զբաղվել են սույն գործով»։ Ակտիվիստ Դավիթ Սանասարյանը, ով բազմիցս մասնակցել է «Ի աջակցություն Լեւոն Հայրապետյանի» նախաձեռնության կազմակերպած ակցիաներին, մեզ հետ զրույցում ասաց, որ երբ ժամանակին ցույցեր էին ընթանում, գործողություններ էին լինում, որով հնարավոր կլիներ օգնած լինել Հայրապետյանին, նրան չկարողացան օգնել․ «Այդ մարդը իր ողջ կյանքում բարերարությամբ է զբաղվել, Արցախում ամենամեծ ներդրումն ունեցող մարդկանցից էր, չգնահատեցինք։ Եթե գնահատեինք, ինչ-որ մի քայլ ձեռնարկած կլինեինք։ Ֆեյսբուքյան էջեր արեցինք, բայց մեծ հաշվով չկարողացանք օգնել։ Ես կարծում եմ՝ ընդհանուր պատասխանատվության հարց էր։ Իշխանությանն ի՞նչ ասեմ։ Քանի որ Լեւոն Հայրապետյանն իրենց քննադատել էր, իրենք արդեն ոխի տեսքով էին։ Իբր հարցը բարձրացվել էր, Վլադիմիր Պուտինն ասել ա, որ չի ճանաչում, բայց հավատացեք այդպես չի։ Նա Ռուսաստանի քաղաքացի էր, ով բավականին լուրջ գործեր է իրականացրել։ Ես դա ձեւականություն եմ համարում, տեսան, որ ժողովրդի բողոքի ալիք կա, հանգստացնելու համար ասեցին»։ Հիշեցնենք, որ Մորդովիայի բանտը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը: Նրան ազատելու պահանջով բազմաթիվ երթեր եղան Երեւանում, դիմումներ ներակայացվեցին արդարադատության նախարարություն, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ՌԴ դեսպանատուն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ Հայրապետյանին ազատելու պահանջով։ Սերժ Սարգսյանը Լեւոն Հայրապետյանի կալանքի վերաբերյալ զրուցել էր Վլադիմիր Պուտինի հետ․ «Ռուսաստանի նախագահը խոստացավ՝ ուսումնասիրել այդ խնդիրը: Նա տեղյակ չէր ոչ քրեական գործից, ոչ էլ ճանաչում էր Լևոն Հայրապետյանին, գոնե՝ անուն-ազգանունով»,- նշել էր Սերժ Սարգսյանը: Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է 2014 թ հուլիսի 15-ին «կինգիսեպյան» հանցավոր խմբավորման գործունեության հետաքննության շրջանակներում. նա դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման։ Հանցախմբի ղեկավարն է եղել «հեղինակություն» Սերգեյ Ֆինագինը: Մանրամասները՝  hraparak.am-ում

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am