«Հրապարակը» գրում է. Արցախում մի շարք ծրագրեր իրականացրած, հայտնի բարերար Լեւոն Հայրապետյանի մահը ՌԴ բանտերից մեկում սառը ցնցուղի դեր կատարեց առավոտյան համացանցի լրահոսին հետեւողների համար։
Լեւոն Հայրապետյանը ձերբակալվել էր 2014թ․ հուլիսին, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Նրա առողջական վիճակի եւ բանտային պայմանների անհամատեղելիության մասին անցած տարիներին բազմիցս ահազանգել են բարերարի մերձավորները։ Դա պետք է առիթ դառնար, որ պաշտոնական Երեւանը քայլեր ձեռնարկեր Լեւոն Հայրապետյանին կալանքից ազատելու ուղղությամբ։
Հատկապես որ՝ Լեւոն Հայրապետյանը գտնվում էր մի երկրի բանտում, որի հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների մասին պարբերաբար հիշատակում են մեր իշխանությունները։ Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը մեզ հետ զրույցում նշում է․ «Հայաստանի իշխանությունները մատը մատին չխփեցին նրան ազատելու համար։ Ընդհակառակը՝ նրանք նույնիսկ չհերքեցին այն ասեկոսեները, թե իրենք են միջնորդել ձերբակալության համար»։ Հայաստանի եւ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի հարցի շնորհիվ են եկել իշխանության, հարստացել։ Սակայն նրանք ներդրումներ չեն արել Արցախում, չեն իրականացրել ծրագրեր, որոնք արցախցուն Արցախում ապրելու, նրա հետ իրենց ապագան կապելու երաշխիքներ կտային։
«Միգուցե Լեւոն Հայրապետյանը տարբերվում էր նրանցից, ու դրա՞ համար չներվեց նրան բարեգործությունը»,- հետաքրքրվեցինք մեր զրուցակցից։
«Հնարավոր է, որ եղել է անձնական դրդապատճառ՝ նշված անձանց կողմից։ ՀՀ իշխանությունները կարող էին միջնորդել, որպեսզի Լեւոն Հայրապետյանին ազատեն բանտից կամ էլ փոխեն խափանման միջոցը, բայց դա չարեցին»,- ասաց Վահան Բադասյանը։
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը