Ալիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով․ Սա է «բանակցությունների» ողջ բովանդակությունը․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը շարունակում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հեռավար կարգով պատասխանել քաղաքացիների հարցերին։

Ասքանազ Մխիթարյանը հարցրել է․ «Ինչպե՞ս կգնահատեք Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը Ալմաթայում։ Ի՞նչ սպասել նման բանակցություններից»։

Արմեն Աշոտյանը պատասխանել է․ «Բոլոր նմանատիպ բանակցությունները ունեն երեք հիմնական վտանգ՝ Հայաստանը ներկայացված է Նիկոլով, չկան միջազգային միջնորդներ, ուստի չկան միջազգային երաշխիքներ։ Այս արտասովոր, ես կասեի` հանցավոր ալգորիթմը պետք է կոտրել, հատկապես` առաջին կետով։ Հակառակ դեպքում շարունակվելու է նույն սցենարը։

Ադրբեջանի և Նիկոլի միջև գործող սխեման պարզ է. Ալիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով։ Սա է նման «բանակցությունների» ողջ բովանդակությունը։

Մի առանձին ողբերգություն էլ այն է, որ Հայաստանը որպես ԱԳ նախարար ներկայացնող անձը անգամ խորհրդարանական դիվանագիտության մակարդակում չէր փայլում, ուստի մի զարմացեք, թե ինչու էր նա զմայլվում Ալմաթայի հռչակագրին նվիրված ցուցափեղկով։

Զավեշտի շարքից է նաև, որ նա «դասալիք» է անվանում Նիկոլի հետ անհամաձայնություն հայտնած և իրենց պաշտոնները թողած դիվանագետներին, բայց այդ նույն Նիկոլի մոտ, ով հենց նույն օրերին հրապարակավ հրաժարվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի համար պայքարից, նախարար է աշխատում»։

դիտվել է 296 անգամ
Լրահոս
«Հայրենասիրությունը» միգուցե ոչ միայն կռվի ժամանակ պայքար տալն է, որքան նաև гражданский կյանքում ՀՀ-ում ապրելը. Ղևոնդյան Կտեսնվենք ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում, գործ ունենք անելու․ Բագրատ Սրբազան Ինչպես ցանկացած բռնապետական համակարգ, արհեստածին Ադրբեջանը ևս խիստ խոցելի է. Վարդան Ոսկանյան Ադրբեջանում կայծակի հարվածից երկու սահմանապահ է մահացել Հրազդան գետն ընկած բեռնատարի վարորդի դին դուրս են բերել Միջանցքի վերահսկում․ ինչի՞ է ձգտում ԱՄՆ-ն Վրաստանում Կարապետ Պողոսյանն ապօրինաբար է կալանավորվել․ շատ հանգամանքներ հաշվի չեն առնվել․ Անգին Մալխասյան Լոռու մարզում բախվել են «Opel»-ն ու «Ucom»-ի վիլիսը. վիրավորներից մեկը անչափահաս է Ի՞նչ անուն տալ հայաստանյան ոստիկանապետության նոր նախաձեռնությանը. ահազանգ ՔՊ-ն Գրիգոր Մինասյանին շրջապատել է կենդանի «ժուչոկներով». թիրախում փոխնախարարներն են Սևեռուն հայացքի առեղծվածը. անեկդոտային վարկած Բեռնատարը հայտնվել է Հրազդան գետում. ջրասուզակը դուրս է բերել կնոջ և աղջիկ երեխայի մարմին. վարորդին փնտրում են Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը մասնակցելու է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման կազմակերպած հանրահավաքին Այն կուսակցական համակարգը, որն այսօր գոյություն ունի, անդառնալի փոփոխության պետք է ենթարկվի. քաղաքագետ Դանիայի վարչապետը ապաքինվում է Կոպենհագենում հարձակման ժամանակ ստացած վնասվածքից Դեպի Հանրապետության հրապարակ` հանրահավաքի երթը կմեկնարկվի երեք ուղղություններով Ստեփանավանում 25–ամյա վարորդը «BMW»-ով բախվել է կայանված «BMW»-ին. կան վիրավորներ Հայաստանում առաջնային խնդիրը ոչ թե «լավ ապրելն» է, այլ անվտանգությունը. Վարդան Ոսկանյան «ԶԻԼ»-ը Արամուս գյուղում 5 մետր գլորվելով կողաշրջված հայտնվել է բնակչի տան բակում Պետք է խոստովանել, որ Միրզոյանի հավաքական ինտելեկտը միջին ՔՊ-ականից տեսանելի բարձր է Սարսափելի է, ահավոր է Սրանց փորացավը մեկն է՝ ցույց տալ, որ տեսեք՝ ինչ տեղի ունեցավ Արցախում, երբ փոխվեց երկրի ղեկավարը, նույնը կլինի նաեւ Հայաստանում․ Խաչատրյան Իրանը պառակտում է ԱՄՆ-ն ու Եվրոպան միջուկային դոսեի շուրջ Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու դռները մի քանի տարի է՝ փակ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am