Գանգատվում էր բանտային պայմաններից, ասում էր՝ «ուզում եմ շուտ դուրս գամ». Լևոն Հայրապետյանի ընկեր

Բանտում գտնվելու ժամանակ մոսկվաբնակ հայազգի բարերար Լևոն Հայրապետյանը մշտապես դժգոհել է բանտախցային պայմաններից, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հայրապետյանի մտերիմ ընկեր, Նիցցայում բնակվող Մացակ Փոլադյանը, ով վերջին անգամ երկու շաբաթ առաջ է զրուցել Լևոն Հայրապետյանի հետ։ «Ինքն էր զանգել, ինչ-որ մի կերպ հնարավորություն էր ստեղծվել։ Ասաց՝ «ոչինչ, վատ չեմ»։ Գանգատվում էր պայմաններից, ասում էր, «ուզում եմ շուտ դուրս գամ, ո՞նց անեմ, որ դուրս գամ, հոգնել եմ էս վիճակից» »,-պատմեց Լևոն Հայրապետյանի ընկերը։ Փոլադյանը նշեց նաև, որ Հայաստան-Սփյուռք համաժողովից առաջ, երբ զրուցել է Հայրապետյանի հետ, վերջինս իրեն հորդորել է ամեն ինչ անել Հայաստանի համար։ «Իհարկե, մինչև իր մահանալը ես իրավունք չունեի խոսելու մեր հեռախոսազրույցների մասին, հիմա կարող եմ ասել, որ անդադար ասում էր, որ հոգնել է այդ բանտային խցից, այդ մթնոլորտից»,- ասաց Փոլադյանը։ Ընկերը պատմեց նաև, թե Հայրապետյանը միշտ մտահոգություն էր հայտնում Հայաստանից արտագաղթի թեմայով։ «Ասում էր՝ «Մացակ ջան, ո՞նց է լինելու, երկիրն արյունահոսում է, այստեղ լսում եմ, որ երկիրը դատարկվում է, սրա վերջն ի՞նչ է լինելու»։ Մինչև վերջին հեռախոսազրույցը Հայաստանի արտագաղթով էր մտահոգված։ Երբ իրեն ասում էի՝ «գիտե՞ս, Արցախում արտագաղթ չկա»` ուրախանում էր»,- պատմեց Մացակ Փոլադյանը։ Կիսատ մնացած ծրագրերի մասին խոսելով` Հայրապետյանի ընկերն հիշեց, որ նա ամենաշատն ուզում էր ավարտին հասցնել Արցախում ռազմական ուսումնարանի կառուցումը, որի հիմքերը արդեն դրված էին: «Դա մնաց իր ամենամեծ ցանկությունը։ Չավարտած գործեր ու պլաններ շատ ուներ, բայց հիմնական երազանքն այդ ուսումնարանի կառուցումն ու ավարտին հասցնելն էր»։ Ընկերոջ բնութագրմամբ՝ Հայաստանն ու Արցախն անփոխարինելի մարդ կորցրին։ «Ժողովրդի մի մասն իրեն հարգում, սիրում է, բայց իրեն ավելի մոտիկից ճանաչողները գիտեն նաև նրա հայրենասիրության անսահմանության մասին»,- ասաց Փոլադյանը։ Ինչ վերաբերում է հարցին, թե Հայրապետյանի հարազատները չե՞ն համաձայնել հետմահու դադարեցնել Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի բաժնետոմսերը յուրացնելու մեղադրանքով նրա դեմ հարուցված քրեական գործը, Մացակ Փոլադյանն արձագանքեց. «Հուղարկավորությունից հետո ընկերներով և ընտանիքի անդամներով կխորհրդակցենք, տեսնենք` ինչ ենք անում»։

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am