Ադրբեջանը դրանով ուզում է մաքրել իր իմիջը․Գարիկ Իսրայելյան. «Ա1+»

Մայիսի 12-17-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում տեղի ունեցավ գիտության և արվեստի STARMUS-7 փառատոնը։ Այս անգամ այն մեկտեղել էր երաժշտության և գիտության ոլորտի շուրջ վեց տասնյակ աշխարհահռչակ գործիչների։ Խոսնակների շարքում էին նաև այնպիսի նոբելյան մրցանակակիր գիտնականեր, ինչպիսիք էին Ջեյն Գուդոլը, Քիպ Թորնը, Սթիվեն Չուն, Միշել Մայորը և այլոք։ STARMUS յոթերորդ փառատոնը նվիրված էր Երկիր մոլորակի պահպանմանն ու գլոբալ տաքացումների դեմ պայքարին և կրում էր The future of our home planet անվանումը։ Այդ 6 օրերի ընթացքում հրավիրված գիտնականները Բրատիսլավայի Tipos Arena մարզահամալիրի մեծ դահլիճում հանդես եկան շուրջ հինգ տասնյակ դասախոսություններով ու քննարկումներով, որոնք վերաբերում էին մարդկությանն ու գիտությանը։

Փառատոնը մեկնարկեց բացօթյա մեծ համերգով, իսկ մայիսի 15-ին տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած Սթիվեն Հոգինքի մեդալի հանձնման պաշտոնական արարողությունը։ STARMUS-ի և այս անգամ ընտրված թեմայի մասին «Ա1+»-ը զրուցեց փառատոնի հեղինակ և հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի հետ։

– Պարոն Իսրայելյան, այս տարի Ձեր հիմնադրած STARMUS փառատոնն ուղղված էր Երկիր մոլորակի պահպանմանն ու գլոբալ տաքացումների դեմ պայքարին։ Այդ առումով ինչպե՞ս եք վերաբերում այս տարի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի /COP29/՝ Ադրբեջանում անցկացմանը։ Չէ որ այդ երկիրը նավթ և գազ է արդյունահանում և մեծ ուշադրություն չի դարձնում մթնոլորտ վտանգավոր արտանետումների կրճատման վրա։


– Դա ուղղակի խայտառակություն է։ Վերջերս «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել էր իր տարեկան զեկույցը, որի համաձայն 180 երկրների ցանկում Ադրբեջանը գտնվում էր 164-րդ տեղում։ Հայաստանը 43-րդ հորիզոնականում էր և առաջ էր անցել անգամ Լեհաստանից ու ԱՄՆ-ից։ Իսկ ՄԱԿ-ն այդ շատ մեծ միջոցառումը, որն իրադարձություն է, անցկացնում է մի երկրում, որտեղ մարդու իրավունքների պաշտպանությունն ավելի քան 30 տարի է, դիկտատուրայի մակարդակով տապալվում է։ Հասկանում եմ, որ լոգիստիկ և այլ խնդիրների պատճառով, դժվար կլիներ Հայաստանում անցկացնել, բայց Ադրբեջանում անցկացնելու որոշումն էլ խոսում է այն մասին, որ այդ երկիրն ու իր նման պետությունները գազի և նավթի միջոցով կարողանում են ամեն ինչ գնել, կարողանում են ձայնազրկել ամենամեծ քաղաքական ուժերին։ Դա քաղաքականություն է։

– Նման քաղաքականության արդյունքո՞ւմ կարողացան COP29-ը տանել Ադրբեջան։

– Միանշանակ։ Նրանք ուզում են մաքրել իրենց երկրի իմիջը, իսկ մաքրելու ձևերից մեկն էլ այն է, որ Ալիևը ձեռքերով բարևի աշխարհի առաջնորդներին, դրոշի առաջ կանգնի ու նկարվի նրանց հետ։

– Այդ նույն լիդերներն այս տարի էլ գնալո՞ւ են Ադրբեջան, որ մասնակցեն COP29-ին այն դեպքում, երբ վերջին շրջանում իրենց երկրներից բավականին կոշտ հայտարարություններ են հնչեցրել Ադրբեջանի նկատմամբ։

– Անպայման գնալու են։ Ադրբեջանին կարող են ցեղասպանության մեջ էլ մեղադրել, բայց հետո ձեռքով կբարևեն առանց մտածելու, որ դրանով բարձրացնում են այդ դիկտատորի վարկանիշը։ Փողի համար կարող են։ Այդտեղ գումարն է առաջնային, որն Ադրբեջանը վճարում է ինչ-որ կառույցներին, հիմնադրամներին, որոնք պայքարում են, ասենք, բնական աղետների դեմ կամ ասում են, կանաչ մոլորակ ենք ուզում։ Նման հիմնադրամներ կան, որոնց վճարում ես, նրանք էլ լոբինգ են անում քո օգտին, սկսում են աշխատել քո օգտին։ Մարդու իրավունքները ետին պլան է մղվել։

– Այդ դեպքում աչքակապություն չե՞ն այդ նույն ղեկավարների՝ գլոբալ տաքացումների և այլ աղետների դեմ պայքարի մասին հայտարարությունները։

– Իհարկե։ Իսկ քաղաքականությունը շատ կարճաժամկետ ու փոփոխական մի բան է դարձել՝ ընտրություններից ընտրություն ընկած 4-5 տարիների կտրվածքով։ Եվ նպատակը ոչ թե լավ բաներ անելն է, այլ ընտրվելը կամ վերընտրվելն է։ Եթե քաղաքական համակարգի հիմքում դրվել է ընտրվելու նպատակը, դա փոխում է ամեն ինչ։ Եթե ընտրվելը կամ վերընտրվելը պահանջում է փոխել 4-5 տարի առաջ արած հայտարարությունը, կփոխեն։ Կան բիզնես պայմանագրեր, որոնք այսօր ավելի են գնահատվում, քան մարդու իրավունքների հարցը։

– Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում Հայաստանի քայլը, որ թույլ տվեց, COP29-ն անցկացվի Ադրբեջանում։

– Դա սխալ քայլ էր։ Փաստորեն Հայաստանի առաջ մի շարք պայմաններ են դրվում, որ եթե սա չանես, սա կանենք։ Մինչև այժմ շանտաժի քաղաքականություն է տարվել, վախի ռազմավարություն է կիրառվում։

– Հայաստանի այդ համաձայնությունից հետո Ադրբեջանը հայ գերիների ազատեց։ Նաև մեկնաբանություններ եղան, թե եթե COP29-ը աշնանն Ադրբեջանում անցկացվի, ուրեմն այդ երկիրն այս տարի Հայաստանի դեմ լայնածավալ հարձակումներ չի անի, ու մենք պատրաստվելու ժամանակ կունենանք։

– Այսինքն՝ ինչպես գնենք, որ պատերազմ չլինի՞։

– Գալով STARMUS-ին՝ նկատելի է, որ անցած տարիների ընթացքում փառատոնում գիտության մասնաբաժինն աստիճանաբար ավելացել է։ Եթե 2011թ․ առաջին STARMUS-ին 26 խոսնակ-գիտնականներ են մասնակցել, այս անգամ արդեն՝ 50-ից ավելի։ Ավելացել է նաև նոբելյան մրցանակակիր գիտնականների մասնակցությունը։ Ի՞նչ է սա նշանակում։

– Բնականաբար, որովհետև մենք ուզում ենք արվեստը, երաժշտությունն օգտագործել գիտությունն ավելի մասսայական դարձնելու համար։ Դա մեր առաջնային նպատակն է։ Մենք նաև ուզում ենք, որ արվեստի մարդիկ ավելի լավ ճանաչեն գիտնականներին, համագործակցեն նրանց հետ, միասին նախագծեր անեն։ Մենք ուզում ենք օգտագործել արվեստի ուժը, որն անհամեմատ արագ է հասնում մարդկանց։ Մենք դասախոսներին տանում ենք նաև համալսարաններ, դպրոցներ։ Սթարմուսի ազդեցության շառավիղը մեծացնում ենք։ Դա կարևոր է, որովհետև մեր նպատակը գիտության մասսայականացումն է, և դա լավագույնս կարող ենք համալսարանների միջոցով անել։

– Սլովակիան, ինչպես Հայաստանը փոքր երկիր է, իսկ գիտությունը մասսայականացնելու, STARMUS-ը հայտնի դարձնելու՝ նման հզոր միջոցառում կազմակերպելու, մեկ շաբաթ այդքան գիտնականներ և երաժիշտներ մեկտեղելու համար միջոցներ են անհրաժեշտ։ Արդյոք երկրների ընտրությունը զուտ մարքետինգային առումով կարևոր չէ։

– Ճիշտ է, պետք է հավասարակշռել այդ երկու պահանջները։ Բայց STARMUS-ը 2022թ․ Հայաստանում անցկացնելը շատ լավ օրինակ էր, որ փառատոն փոքր երկրներում էլ կարող է շատ հաջողված լինել և մեծ ազդեցութույն ունենալ։ Նույն սկզբունքով այս անգամ Սլովակիայում ենք կազմակերպել։

– Միգուցե սխալվեմ, բայց թվում է, թե Հայաստանի STARMUS-ում ավելի հոգի կար։

– Հավանաբար, քանի որ Հայաստանում երիտասարդները, ուսանողները շատ էին սպասում փառատոնին, մեծ ոգևորություն կար։ Մեր դասախոսներն էլ են ասում, որ դժվար թե կարողանանք մի այնպիսի երկիր գտնել, որ մեզ կարողանան Հայաստանի լավ նման ընդունել։ Նաև հյուրընկալության, հյուրասիրության հանգամանքը կար, ինչով Հայաստանը հայտնի է աշխարհում։ Դա STARMUS-ի դեպքում էլ դրսևորվեց, բոլորն ապշած գնացին։ Հայաստանում մեծ էներգիա կար։ Բացի այդ մեր ուսանողության մեջ տեխնոլոգիական գիտությունը գնալով ավելի հարգի է դառնում, տեխնոլոգիական գիտությամբ զբաղվել ցանկացող ուսանողության կորիզը կա։ Արդյոք Հայաստանում ստանում են այդ կրթությունը, դա այլ հարց է։ Ավելի շուտ չեն ստանում, բայց ուզում են, շատ են ուզում։ Եվ նրանք գնում են ԱՄՆ, Եվրոպա, որ լավ կրթություն ստանան։ Դրա համար այդ կորիզը STARMUS –ով ոգեշնչվեց։

– Ընդհանրապես STARMUS փառատոները ո՞ր երկրներում եք անցկացնում կամ ո՞ր երկրներում չեք անցկացնի։

– Մենք չենք ուզում անցկացնել այն երկրներում, որտեղ դեմոկրատական հասարակարգ չկա։ Մեզ համար շատ կարևոր են հատկապես երիտասարդ դեմոկրատական երկրները, որտեղ փառատոնի շրջանակներում ներկայացվող թեմաների կարիքը շատ է։

դիտվել է 223 անգամ
Լրահոս
1,5 ամսական երեխան ձախ ոտնաթաթի ջերմային այրվածքով տեղափոխվել է հիվանդանոց «Չեմ նեղվում։ Իրոք չեմ նեղվում։ Ինչքա՜ն մարդ կա հիմա բանտերում»... 21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց․ այգում հայտնաբերվել են արնանման հետքեր Էրդողանի լուսանկարը պատից հեռացրած քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել Շուրջ 199 միլիոն դրամ՝ Երևանի բալետային փառատոնի կազմակերպման համար Կալանավորվել է գյումրեցի իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրում Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում զգալի Շիրակի մարզի 43–ամյա բնակիչը կալանավորվել է Իրենք «չգոյ» են, գոյություն չունեն, թող իրենց յուղով տապակվեն․ Բագրատ Սրբազանը՝ իշխանությունների մասին Բագրատ Սրբազանն ապարանցիների հետ միասին այցելեցին Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի Տեղատարափ Սևանավանքում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու քարով բարձված «KamAZ»-ը Ապարանում Բագրատ Սրբազանին աղ ու հացով դիմավորեցին «Ի՞նչ հյուրասիրենք, Սրբազա՛ն ջան» (video) «Ես երբեք իրենց վրա չեմ նստել» Սրբազանը ծաղրեց Ալենին (video) Սամվել Բաբայանը խնդիրներ ունի (video) Սա մեր ներքին խնդիրն է ու այս հարցը լուծելու ենք․ Սրբազանի կարևոր մեսիջը միջազգային լրատվականներին (video) Ջրհեղեղի համար եք շնորհակա՞լ․ Փաշինյանը՝ Սանահին կայարանի բնակիչներին (video) «Ա՛յ լակոտ Յոժ, քեզ էլ փող չեն տալու, որ հաչաս»․ Արա Վարդանյան (video) Այլանդակ վերաբերմունք կա․ այս հարցը պիտի լուծենք․ Բագրատ Սրբազան (video) Աննան ֆռֆռալով Նիկոլին կտանի համապատասխան տեղը․ մանկավարժ (video) Փողոցում մարդկանց թիվը կապ չունի․ Նիկոլն ու իշխանությունը հեռացվում են․ Քենիայից ժամանած զինվորական (video) Ես դրանց ի՞նչ պատասխանեմ․ իրենք թող իրենց յուղով տապակվեն․Սրբազանը՝ Նիկոլի ու ՔՊ-ականների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am