Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
Տեղեկացանք, որ տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել։ Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը.
«Գնացեք և ստացեք։
Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա՝ Մեքենաների իրավունքների պաշտպանն է միջամտել, թե Արթուր Դավթյանի ներկայությունն է իրավիճակ փոխել, թե ուրիշ ինչ է եղել։ Ամեն դեպքում, սկսել են մեքենաները վերադարձնել»։