Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մոտ ժամանակներս հանդիպում կանցկացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկելու համար, հանդիպման վայրը դեռ որոշված չէ, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը: Մոտ ժամանակներս նախատեսվում է արտգործնախարարների հանդիպում: Դեռ հայտնի չէ, թե որ քաղաքում: Այս մասին հայտարարել է Մամեդյարովը Բաքվում լեհ գործընկեր Վիտոլդ Վաշիկովսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ բանակցությունները պետք է լինեն «ինտենսիվ և առարկայական»:
