Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը: Նշվում է, որ թեև Հայաստանում կա մեղվաբուծության զարգացման զգալի ներուժ, այնուամենայնիվ, մեղվաբուծության վարման գործընթացում գերակշռում են ավանդական մեթոդները, բացակայում են ժամանակակից ինտենսիվ տեխնոլոգիաները, իսկ մեղվաբույծները զգալի կորուստներ են կրում մեղուների հիվանդության հետևանքով անկած մեղվաընտանիքների պատճառով: Այս ամենի հետևանքով դանդաղ է ընթանում մեղվաընտանիքների վերարտադրության և մեղվանոցների ընդլայնման գործընթացը, որի արդյունքում տարիներ շարունակ մեղվափեթակների թիվը տատանվում է 207-238 հազարի սահմաններում:

Մինչդեռ վերլուծությունները ցույց են տալիս, որ մեր երկրի տարածքի վայրի բուսականության և մշակովի բույսերի լիարժեք փոշոտումն ապահովելու համար անհրաժեշտ է առնվազն 250 հազար մեղվաընտանիք: Անհրաժեշտություն է առաջացել նաև մեղուների փոշոտման միջոցով նպաստել Արագածի լանջերին աճող բազմազան ու արժեքավոր բույսերի տեսակային կազմի պահպանմանը։ Ցածր է նաև մեղվաընտանիքների բերքատվության ցուցանիշը՝ 13-15 կգ, ինչը 2-3 անգամ զիջում է զարգացած մեղվաբուծություն ունեցող երկրների համանման ցուցանիշներին: Նախարարությունը նշում է, որ սահմանամերձ բնակավայրերի հազարավոր հեկտար բնական կերահանդակներ, հարևան երկրի զինվորների նշանառության տակ գտնվելու հետևանքով, խոտհնձի և կենդանիների արածեցման նպատակով չեն օգտագործվում:

Մինչդեռ դրանք հանդիսանում են նաև բազմապիսի մեղրատու բույսերով հարուստ մարգագետիններ և յուրահատուկ ու անփոխարինելի կերի բազա մեղուների համար: Պետական միջոցներից կփոխհատուցվի ձեռք բերվող մեղվաընտանիքների (մեղվափեթակների հետ միասին) արժեքի 50 տոկոսը (բայց ոչ ավելի, քան 40000 դրամը)՝ Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերում: Սրանով կնպաստեն այդ մարզերի ազգաբնակչության կողմից տնօրինվող մեղվանոցների ընդլայնմանը և նոր մեղվանոցների ձևավորմանը, որոշ բնակավայրերի չօգտագործվող բնական կերահանդակների արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև նպաստավոր պայմաններ կստեղծվեն Արագածի ստորին լանջերին հանդիպող արժեքավոր բույսերի տեսակային կազմի պահպանման համար:

Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում Հայաստանի Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերի բնակավայրերը կհամալրվեն շուրջ 8000 մեղվաընտանիքներով, տարեկան կարտադրվի առնվազն 120000 կգ հավել յալ բարձրորակ մեղր, հնարավորություն կընձեռնվի արդյունավետ օգտագործել սահմանամերձ բնակավայրերի չօգտագործվող բնական կերահանդակները և պահպանել Արագածի լանջերին աճող արժեքավոր բույսերի տեսակային կազմը: Ծրագրի շրջանակներում նախատեսվող միջոցառումների համար պետական բյուջեից անհրաժեշտ է հատկացնել 320 մլն դրամ, որից 120 մլն դրամը՝ 2024, իսկ 200 մլն դրամը՝ 2025 թվականին:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Ինչ անել մինչև hեղեղnւմները, ընթացքում և դրանից հետո․ իրազեկում Առաջիկա շաբաթը մեզ համար լինելու է կարևոր, հանգրվանային և վճռորոշ․ Գառնիկ Դանիելյան Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է՝ պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն, և Արևելյան Երուսաղեմը պետք է լինի նրա մայրաքաղաքը․ Ալիև Ալավերդիում բախվել են «BMW»-ն ու «Honda Accord»-ը. 2 հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ը՝ ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով Հունիսի 9-ը վերջին օրը չէ, բայց առանցքային օրն է մեզ համար․ այդ օրը լինելու է ուղիղ, վճռական, վերջնական գործողություններ իրականացնելու օր․ Բագրատ Սրբազան Գազայում զոհվածների թիվը հասել է 36 հազար 801-ի Մոտ ապագայում 200-300 հազար ադրբեջանցի կարող է բնակվել Հայաստանում. Վարդան Օսկանյան Գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում՝ զգալի Այսօր թիրախում արցախցին է, հաջորդ օրը տավուշցին ու այդպես շարունակ․ Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը օրինական իրավունք ունի պահանջելու, որ այդ պնդումները բացառվեն Սահմանադրությունից. Հաջիզադե 1,5 ամսական երեխան ձախ ոտնաթաթի ջերմային այրվածքով տեղափոխվել է հիվանդանոց «Չեմ նեղվում։ Իրոք չեմ նեղվում։ Ինչքա՜ն մարդ կա հիմա բանտերում»... 21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց․ այգում հայտնաբերվել են արնանման հետքեր Էրդողանի լուսանկարը պատից հեռացրած քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել Շուրջ 199 միլիոն դրամ՝ Երևանի բալետային փառատոնի կազմակերպման համար Կալանավորվել է գյումրեցի իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրում Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում զգալի Շիրակի մարզի 43–ամյա բնակիչը կալանավորվել է Իրենք «չգոյ» են, գոյություն չունեն, թող իրենց յուղով տապակվեն․ Բագրատ Սրբազանը՝ իշխանությունների մասին Բագրատ Սրբազանն ապարանցիների հետ միասին այցելեցին Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի Տեղատարափ Սևանավանքում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու քարով բարձված «KamAZ»-ը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am