Ինչի՞ համար է պայքարը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման ծավալմանը զուգահեռ, հաճախ կարելի է այսուայնկողմից լսել հիմնականում միտումնավոր-հակաքարոզչական, երբեմն՝ միամիտ հարցադրումներ, թե ինչի համար է պայքարը, ինչ առաջարկություններ են անում պայքարողները և այսպես շարունակ: Սա՝ այն դեպքում, երբ թե՛ շարժումը գլխավորող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, թե՛ շարժման «առաջին շարքի» այլ ներկայացուցիչներ հենց այդ «ինչի համար»-ի մասին են անընդհատ խոսում: Բերենք ընդամենը 1 օրինակ:

«Դիվանագետների համահայկական խորհուրդը», որի կազմում փորձառու դիվանագետներ են, ՀՀ դիվանագիտական կորպուսի, կարելի է ասել, կորիզը, նախօրեին հայտարարությամբ անդրադարձավ «սահմանազատման» թեմային: Դիվանագետների գնահատականը հստակ է. «Սահմանազատման եւ սահմանագծման, այսպես կոչված, գործընթացը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական վերջնագրի անվերապահ կատարում: ...Արդեն կասկածից վեր է, որ այս հակաիրավական գործընթացը լրջագույն հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»: Ինչ վերաբերում է Ալմա Աթայի հռչակագրին, ապա նշվում է. «Եվս մեկ անգամ հարկ ենք համարում նշել, որ վերջինս չի կարող հիմք լինել սահմանազատման և սահմանագծման համար, քանի որ չի պարունակում որևէ քարտեզային նկարագիր:

Փոխարենը, օրվա իշխանությունները համառորեն շարունակում են անտեսել միակ իրավական հիմք ունեցող երկու գործընթաց. առաջինը՝ 1928-1929 թթ. Հայաստանի և Ադրբեջանի խորհրդային հանրապետությունների Գերագույն խորհուրդների որոշումներով վավերացված քարտեզն է, երկրորդը՝ 1983-1988 թթ. ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի երեք որոշումների հիման վրա երկու խորհրդային հանրապետությունների միջև ձևավորված հանձնաժողովների կատարած աշխատանքների և վերջնական ճշգրտումների ավարտին ստորագրված 182 արձանագրությունները՝ մանրամասն նկարագրերով: ...Արձանագրությունների հիման վրա ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի հսկողությամբ 1988 թ. հրատարակվել է պաշտոնական քարտեզ, ինչը բաց ու հասանելի էր բոլորին»:

Ավելին, խորհուրդը, որ մինչ այդ էլ հանգամանալի զեկույց էր պատրաստել՝ հիմնավորելով, թե ինչու է Փաշինյանի իշխանության արածը հակաիրավական և իրականում ինչ քայլեր պետք է արվեին, նաև ընդգծել է, որ օրվա իշխանության կողմից իրականացվող «ապօրինի գործընթացի» հետևանքով Հայաստանն ունենում է 230 հեկտարի չափով տարածքային կորուստ, իսկ եթե դրան գումարվում են ներկայում Ադրբեջանի փաստացի վերահսկողության տակ գտնվող Բերքաբերի ջրամբարն ու հարակից տարածքներն, ապա միայն այս հատվածում մեր երկիրը կորցնում է շուրջ 1100 հեկտար տարածք:

Ինչի՞ համար է ծավալվող պայքարը: Պայքարն այն բանի համար է, որ բացառվեն նման «գիշերային կապիտուլյացիաներն» ու հակաիրավական գործընթացները, կանգնեցվեն կորուստներն ու պետականության գահավիժումը: Այն Հայաստանի լինելու համար է:

դիտվել է 120 անգամ
Լրահոս
«Չեմ նեղվում։ Իրոք չեմ նեղվում։ Ինչքա՜ն մարդ կա հիմա բանտերում»... 21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց․ այգում հայտնաբերվել են արնանման հետքեր Էրդողանի լուսանկարը պատից հեռացրած քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել Շուրջ 199 միլիոն դրամ՝ Երևանի բալետային փառատոնի կազմակերպման համար Կալանավորվել է գյումրեցի իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրում Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում զգալի Շիրակի մարզի 43–ամյա բնակիչը կալանավորվել է Իրենք «չգոյ» են, գոյություն չունեն, թող իրենց յուղով տապակվեն․ Բագրատ Սրբազանը՝ իշխանությունների մասին Բագրատ Սրբազանն ապարանցիների հետ միասին այցելեցին Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի Տեղատարափ Սևանավանքում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու քարով բարձված «KamAZ»-ը Ապարանում Բագրատ Սրբազանին աղ ու հացով դիմավորեցին «Ի՞նչ հյուրասիրենք, Սրբազա՛ն ջան» (video) «Ես երբեք իրենց վրա չեմ նստել» Սրբազանը ծաղրեց Ալենին (video) Սամվել Բաբայանը խնդիրներ ունի (video) Սա մեր ներքին խնդիրն է ու այս հարցը լուծելու ենք․ Սրբազանի կարևոր մեսիջը միջազգային լրատվականներին (video) Ջրհեղեղի համար եք շնորհակա՞լ․ Փաշինյանը՝ Սանահին կայարանի բնակիչներին (video) «Ա՛յ լակոտ Յոժ, քեզ էլ փող չեն տալու, որ հաչաս»․ Արա Վարդանյան (video) Այլանդակ վերաբերմունք կա․ այս հարցը պիտի լուծենք․ Բագրատ Սրբազան (video) Աննան ֆռֆռալով Նիկոլին կտանի համապատասխան տեղը․ մանկավարժ (video) Փողոցում մարդկանց թիվը կապ չունի․ Նիկոլն ու իշխանությունը հեռացվում են․ Քենիայից ժամանած զինվորական (video) Ես դրանց ի՞նչ պատասխանեմ․ իրենք թող իրենց յուղով տապակվեն․Սրբազանը՝ Նիկոլի ու ՔՊ-ականների մասին (video) Գերիների վերադարձը տեղի չի ունենա, եթե․․․ Բագրատ Սրբազան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am