Գլխավոր դատախազի նախընտրելի թեկնածուն ստացել է ընդամենը մեկ քվե

NEWS.am-ը գրում է․ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում այսօր՝ մայիսի 17-ին կազմակերպության գիտական և գիտատեխնիակական գործունեություն իրականացնող անձնակազմի ժողովում կայացավ տնօրենի թափուր պաշտոնի համար առաջադրված բոլոր թեկնածուների նախնական քննարկում և տնօրենի թեկնածուների վերաբերյալ փակ, գաղտնի քվեարկություն: NEWS.am-ին հայտնի դարձավ, որ քվեարկության արդյունքներով՝ 125 մասնակցից 121-ը կողմ են քվեարկել Բյուրոյի գործող ղեկավար, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արգամ Հովսեփյանի օգտին: Թեկնածուներից Գևորգ Մարգարյանը, որը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն է և ըստ մամուլի հրապարակումների՝ գլխավոր դատախազի նախընտրելի թեկնածուն, ստացել է ընդամենը մեկ քվե: Մեկ ձայն է ստացել նաև թեկնածուներից Գարիկ Աղաբեկյանը:

Հիշեցնենք, որ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին հայտ էին ներկայացրել Փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ Հայկ Ծատուրյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինը՝ նախկին զինդատախազ, «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ի նախկին իրավախորհրդատու Գևորգ Մարգարյանը, առողջապահության նախարարարության «Դատական բժշկության գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթում հաղթելու համար 2018թ. առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար մեղադրված և մեղքն ընդունելու արդյունքում համաներված Գարիկ Աղաբեկյանը, ինչպես նաեւ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արգամ Հովսեփյանը:

Բյուրոյի անձնակազմի ժողովին հայտնի դարձավ, որ թեկնածուներից Հայկ Ծատուրյանը հրաժարվել է մասնակցել ընտրությանը, քանի որ չունի գիտակազմակերպական աշխատանքի փորձ, իսկ Գարիկ Աղաբեկյանն այս փուլին հրաժարվել է ներկայանալ և պատասխանել Բյուրոյի գիտական անձնակազմի հարցերին:

Նշենք, որ Բյուրոյի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արգամ Հովսեփյանի թեկնածությունն առաջադրել է կազմակերպության գիտական անձնակազմը, իսկ մյուս երեք թեկնածուներն ինքնառաջադրվել են: «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների ընտրակարգի» համաձայն՝ Բաժանմունքի բյուրոյի և ՀՀ ԳԱԱ անդամների կողմից առաջադրումների կամ ինքնաառաջադրումների դեպքում ներկայացված բոլոր թեկնածուները նախնական քննարկում են անցնում տվյալ կազմակերպության գիտական անձնակազմի ժողովում և փակ գաղտնի քվեարկության արդյունքները ներկայացվում են համապատասխան բաժանմունք:

Ըստ գործող ընտրակարգի՝ տնօրենի պաշտոնի թեկնածություններն առաջադրվում են օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող անձանց թվից և պետք է ունենան գիտական աստիճան, ընտրության պահին լինեն 65 տարեկանից ցածր տարիքի, ունենան գիտակազմակերպական աշխատանքի փորձ, մասնագիտական ուղղվածությամբ համապատասխանեն գիտական կազմակերպության հիմնական գիտական ուղղություններից մեկին:

ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթը տեղի կունենա մայիսի 30-ին: Բյուրոյի տնօրենին ընտրելու է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմինը՝ խորհուրդը, որի կազմում են ՀՀ ներքին գործերի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչները:

դիտվել է 2185 անգամ
Լրահոս
ՀՀ-ի կողմից Մինսկի խմբի լուծարման համար ԵԱՀԿ-ին դիմումը մեծագույն անբարոյականություն կլինի և դավաճանություն՝ ԼՂ ժողովրդի նկատմամբ. Արա Պողոսյան Փաստաբանը 72-ամյա տատիկին վտարում էր սեփական շահերից ելնելով. տունը գնել է փաստաբան Մելինե Զաքարյանի հայրը Բախվել են «Hyundai»-ն և «Citroen»-ը․ կա տուժած Ջուրը բաց է թողել հարևանի հողատարածք ու նրան պատճառել 2 մլն դրամի վնաս Եթե մարզպետը մի քիչ վախենար երկրի ղեկավար կոչվածից, աշխատանքից ազատման դիմումը միանգամից կգրեր․ գլխավոր խմբագիր Ի՞նչ է գրում միջազգային մամուլը Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասին Հունիսի 8-ին Բագրատ Սրբազանը Վանաձորում հանրահավաք է հրավիրել Բաքվում չեխին դատապարտել են հայ-ադրբեջանական սահմանը հատելու փորձի համար Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե «լեգիտիմ» իրավունք ունեն պահանջելու՝ փոփոխել ՀՀ սահմանադրությունը 30 մլն դրամ արժողությամբ նոր բնակարան․ ինչ ունեցվածք ունի ՔՊ քարտուղար Արթուր Հովաննիսյանը Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան քննիչները կապարակնքեցին Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ այցելում է գինու փառատոնին Ավտովթարի զոհ է դարձել Թաեքվոնդոյի ֆեդերացիայի Շիրակի մարզի պատասխանատուն Ե՞ս եմ փուռը տալիս մեր ժողովրդին. Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանին Գալուզինի խոսքը հերթական զգուշացումն է Հայաստանին. Դմիտրի Ռոդիոնով Փաշինյանի ողջ ռազմավարությունն ուղղված է Ռուսաստանի հետ հարաբերությունների խզմանը. Բորիս Ռոժին ՔՊ-ական պաշտոնյաներ, երիտքպականներ, դաչայի աշխատողներ․ ովքեր են Փաշինյանի հեծանվորդները Մնաց մի հարց՝ կհասցնե՞ն, թե հայ ազգը կհեռացնի այս իշխանություններին Այս գործընթացները Ադրբեջանի կողմից տեղի են ունենում ոչ թե բանակցություններով, այլ թելադրանքներով. Սրբազան Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի բյուջետային աջակցություն՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների ստեղծման համար Իշխանությունը «մարսեցման» պրոցեսից հետո կանցնի հաջորդ փուլին. Աբրահամյան ՔԿ-ն պատրաստվում է առգրավել Արցախի Հանրապետության նախագահի ծառայողական ավտոմեքենան․ փաստաբան Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքյանն ուզում է ինքնասպան լինել. ահազանգում է կինը. Հրապարակ Առաջիկայում քաղաքացիների հանդեպ՝ սև ու կարմիր բերետավորների կատարմամբ նոր որակի վայրագությունների պրոլոգը Սամվել Վարդանյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարացվել է․ պաշտպանական կողմը կբողոքարկի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am