Ավարտվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները
Թուրքիայում ավարտվել են «Anatolian Phoenix-2024» միջազգային որոնողափրկարարական զորավարժությունները։
«Զորավարժությունների ընթացքում Թուրքիայի ռազմական օդաչուները ML «Սու-25» գրոհիչ ինքնաթիռներով փոխգործակցությամբ կատարել են պայմանական հակառակորդի ցամաքային թիրախների հայտնաբերման, դրանց ուղղությամբ ավիացիոն հարվածներ հասցնելու և հարձակողական խմբերին մոտ օդային աջակցություն ապահովելու խնդիրները»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն նույնպես մասնակցում էր զորավարժություններին։