Աննախադեպ զարգացում՝ Իրանի հետ հարաբերություններում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը այսօր ամփոփեց իր մեկ տարվա գործունեությանը:

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում իրականացվել է շուրջ 1 մլրդ 24 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ, այդ թվում՝ ուղղակի ներդրումները՝ շուրջ 328 մլն ԱՄՆ դոլար, որը 2016 թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելի է համապատասխանաբար՝ 36.6 % և 26.3%: Նա նշեց, որ ՀՀ կառա­վա­րությունը հավանության է արժանացրել «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, քննարկման է ներկայացվել «Որոշակի գումարից ավելի ներդրում կատարած օտարերկրացիներին քաղաքացիութ­յուն շնորհելու հայեցակարգի» նախագիծը, մշակվել է պետություն-մասնավոր գործընկերության օրենսդրական բարե­փո­խումների հայեցակար­գի նախա­գիծը, ընթացքում են ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության երկկողմ համաձայնագրերի ուղղությամբ աշխատանքները մի շարք երկրների հետ, այդ թվում՝ Հորդանանի, ԱՄԷ-ի, Չեռնոգորիայի, Կորեայի, Հնդկաստանի, Ավստրալիայի, Բրազիլիայի, Մեքսիկայի, Մոլդովայի և Ճապոնիայի։ Նախարարի խոսքով՝ հիմնադրվել է Հայաստանի ներդրողների ակումբ, մեկնարկել է 2 ծրագիր՝ շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար ներդրումներով։ «Քեյ Փի Էմ Ջի» (KPMG) հեղինակավոր խորհրդատվական ընկերության և նախարարության համատեղ ջանքերով մշակվել է ներդրումային ուղեցույց: Կողմերի միջև ստորագրվել է հուշագիր՝ «Քեյ Փի Էմ Ջի»-ի կողմից տարբեր միջազգային հարթակներում Հայաստանի ներդրումային միջավայրը ներկայացնելու համար:
Այնուհետև նախարարն աննախադեպ համարեց Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումը։ Մասնավորապես՝  այս տարվա 8 ամիսների ընթացքում Հայաստանից դեպի Իրան արտահանումը կազմել է 11,2%: Ապրանքատեսակների անունները չնշվեցին։ Սուրեն Կարայանը նշեց, որ աշխատանքներ են տարվում նաև դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ  արտահանումը մեծացնելու ուղղությամբ  և այս տարի արտահանումն այս ուղղությամբ աճել է 2.2 անգամ, իսկ դեպի Չինաստան արտահանման աճը կազմել է 23,7%: Նա հույս հայտնեց, որ մինչև տարվա վերջ ՀՆԱ-ի մեջ արտահանումը կկազմի  37-38 %:  

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am