Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն, այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ զրույցում խոսելով օրերս տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպման մասին, նշեց, որ Հայաստանը և Ադրբեջանը բոլորովին իրարից տարբեր կերպարներ են ձևավորվում:
«Ադրբեջանական լվացքատան բացահայտումներից հետո, և ես մտածում էի, որ այս հանդիպումը տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի կերպարների փոփոխության ֆոնի վրա, այդպես էլ եղել է, իմ սպասումներից մի քիչ տարբեր՝ Ալիևը, այնուամենայնիվ, նահանջել է:
Ալիևը կշարունակի իր՝ ագրեսիվության, անհաշտվողականության գիծը, բայց այդ ճնշումները, որ Ադրբեջանի վրա գնում էին, հատկապես՝ Եվրոպայից, իրենց ազդեցությունը գործել են, ու Ալիևը որոշել է փոքր-ինչ մեղմել իրադրությունն իր երկրի համար: Այն աստիճան, որ համանախագահները նույնիսկ ասել են, որ երկու նախագահների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Լավ բան է, բայց կարծում եմ՝ չպետք է մեծ հույսեր տածել, կարծում եմ՝ դա ժամանակավոր բան է, որովհետև Բաքուն կարող է ուղղղակի պահի խնդիր լուծել: Այս լարված պահին Բաքուն կարծես ընդմիջում է վերցնում, որպեսզի իր իմիջը փոխի դեպի դրականը»,- համոզմունք հայտնեց նա:
Պարոն Մանասյանի խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահները խնդրի սկզբունքային լուծման միասնական դիրքորոշում չունեն, որովհետև նրանց գլոբալ շահերը տարածաշրջանում տարբեր են
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը