Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակումը

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը:

 

«Արբեջանական դատարանը հերթական անգամ երկարաձգել է հայ բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նախնական կալանքի ժամկետը։ Ռուբեն Վարդանյանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ից ապօրինաբար պահվում է Բաքվի բանտում։

Ութ ամիս շարունակ Ադրբեջանի իշխանություններն արհամարհել են միջազգային իրավունքը և մարդկային արժանապատվությունը՝ Ռուբեն Վարդանյանին պահելով անազատության մեջ՝ առանց դատավարության և պատշաճ գործընթացի։

Նրանք շարունակում են հրաժարվել հայտնել, թե երբ տեղի կունենա պատշաճ դատավարություն կամ լսումներ` իրենց, այսպես կոչված, «մեղադրանքների» հիման վրա: Վարդանյանի կալանքը ևս հինգ ամսով երկարաձգելու այս որոշումը՝ առանց պատշաճ իրավական ընթացակարգի, մարդու հիմնարար իրավունքների ևս մեկ կոպտագույն խախտում է:

Մինչ Եվրախորհրդարանի բանաձեւի, ԱՄՆ Կոնգրեսի պատժամիջոցների մասին օրինագծի և Ֆրանսիայի Սենատի բանաձևի միջոցով շարունակվում է ուժգնանալ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումները, մենք՝ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը, կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ կառավարությունների, բիզնեսի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, պահանջել Ռուբեն Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը, եթե Ադրբեջանը ցանկանում է պահպանել COP 29-ը հյուրընկալելու արտոնությունը, որն Ադրբեջանը հռչակել է որպես «Խաղաղության համաժողով»։

«Խափանման միջոց կալանքի բազմակի երկարաձգումները՝ առանց գրավի դիմաց ազատ արձակելու մերժումը հիմնավորելու անհատականացված ու կոնկրետ որոշման, Ռուբեն Վարդանյանի իրավունքների հերթական կոպտագույն խախտումն է՝ համաձայն Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային համաձայնագրի, որին Ադրբեջանն անդամակցում է։ Կալանքի ժամկետի երկարաձգումների միակ բացատրությունն այն է, որ այս գործը քաղաքական է, և որ Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանի դեմ որևէ փաստացի ապացույց չունի՝ նրան դատապարտելու համար։ Հետևաբար, նա պետք է անհապաղ կերպով և անվերապահորեն ազատ արձակվի»,- ասել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը։

դիտվել է 180 անգամ
Լրահոս
Մեծաքանակ զոհերի վերաբերյալ սխալ տեղեկատվություն է տարածվում. ՆԳՆ խոսնակ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 7 տուժած. 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Նախնական տվյալներով` պայթել է հեղուկ գազի ցիստեռնը. ՆԳՆ խոսնակ ՈՒժգին պայթյուն՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Սիսիանի նախկին ոստիկանապետին հարկադրաբար մերկացնելու դեպքը նոր ընթացք է ստանում․ Armlur Շղթայական ավտովթար․ բախվել են Opel Zafira»-ն ու «Nissan Rogue»-ը․ վարորդներից մեկը լրագրող է Վաղը կշարունակվեն Սամվել Վարդանյանի վերաբերյալ «ավտոբուսի գործով» նախնական դատալսումները Խաղաղության պայմանագրի կնքումն առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության անհնար է․ Ալիև Շատ կարճ ժամանակ ունենք, որ վերջնականապես ազատվենք այս չարիքից, և դա տեղի ունենալու է «Դուք վճարում եք, որ ձեզ ստեն, խաբեն, վախեցնեն, մոլորեցնեն»․ Բագրատ Սրբազանը՝ Հանրային հեռուստաընկերության գործելաոճի մասին Հունիսի 9-ին կներկայացնենք շարժման ամբողջ նպատակը, քայլերը. Բագրատ Սրբազան Ադրբեջանը մզկիթներ է կառուցում օկուպացված Արցախում Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար․ Ալիև Հ1֊ի կեղծարար լրագրող Տաթևն է "Կիստուկ" Հովիկը Նիկոլի ու Էլչիբեյի նմանությունը չի տեսնու՞մ ՄԱԿ-ի ԱԽ-ում հինգ նոր ոչ մշտական ​​անդամ է ընտրվել Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Ford»-ն ու 20 տոննա դիզվառելիք տեղափոխող ավտոցիստեռնով «KamAZ»-ը. ամբողջ դիզվառելիքը թափվել է Արմավիրից դեպի Հացիկ գյուղ տանող ճանապարհին «ԳԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել ու գլխիվայր հայտնվել դաշտում Պատուհանից ընկած 8-ամյա երեխայի վիճակը ծանր կայուն է, վերջին 1 ամսում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել պատուհանից ընկած 7 երեխա Մոսկվան ու Բաքուն քննարկում են Ադրբեջանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունների ստեղծման հարցը․ ՌԴ փոխարտգործնախարար Գեղարքունիքի բնակչի սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունն ավարտվել է Իշխանությունները չգիտեն՝ արդյո՞ք ՀՀ Կադաստրի կոմիտեի քարտեզները համապատասխանում է Ալմա-Աթայի հռչակագրին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am