Ահավասիկ` թուրք - ադրբեջանական միության կողմից Հայաստանի հանդեպ հայտարարված պահանջները. Կարեն Ճշմարիտյան

ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ամենայն հավանականությամբ հանրության որոշակի հատվածում դեռևս անտեղյակ են թուրքադրբեջանական միության կողմից Հայաստանին ներկայացվող պահանջներից։

Հավանաբար անհրաժեշտ է տեղեկացնել նրանց բոլորին, որ թուրքադրբեջանական միությունը հայ ժողովրդին և համայն հայությանը փորձում է պարտադրել ստորև մեկտեղված պահանջները։

Ահավասիկ՝ թուրքադրբեջանական միության կողմից Հայաստանի հանդեպ հայտարարված պահանջները.

- պաշտոնապես հրաժարվել Արցախի Հանրապետության մասին հիշատակումից, առավել ևս՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պետական քաղաքականությունից,

- պաշտոնապես հրաժարվել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և փոխհատուցման պահանջից, - ընդունել նոր ՀՀ Սահմանադրություն՝ չեղարկելով ՀՀ Անկախության հռչակագիրը,

- փոփոխել ՀՀ զինանշանը՝ հանել Արարատ լեռան պատկերը,

- կրճատել ՀՀ զինված ուժերի քանակն ու դադարեցնել զենքի և ռազմամթերքի գնումները,

- հրաժարվել միջազգային ատյաններում Ադրբեջանի և Թուրքիայի դեմ ներկայացված բոլոր հայցերից և դիմումներից,

- ստորագրել խաղաղության պայմանագիր՝ բացառապես Ադրբեջանի առաջադրած պայմաններով,

- մինչ խաղաղության պայմանագրի ստորագրումը` սահմանազատման ու սահմանագծման անվան տակ Ադրբեջանին հանձնել Հայաստանին պատկանող սահմանամերձ տարածքներ՝ ըստ Ադրբեջանի պահանջի, և հետ քաշել հայկական զինված ուժերն իրենց դիրքերից,

- Ադրբեջանին հանձնել Հայաստանին պատկանող այլ տարածքներ՝ միջանցքների, կամ այլ անվան տակ,

- Սևանա լիճը դարձնել Հայաստանի և Ադրբեջանի համատեղ օգտագործման ջրային ռեսուրս,

- դադարեցնել Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատանքը,

- մոռանալ Բաքվի բանտերում խոշտանգվող պատանդներին ու ռազմագերիներին, և երբեք չպահանջել նրանց հետ հանձնումը Հայաստանին։

Նշված պահանջների տրամաբանական համակցությամբ ստացվում է, որ պահանջում են.

1. ներդաշնակեցնել ու համապատասխանեցնել ՀՀ արտաքին ու ներքին քաղաքականությունը թուրքադրբեջանական միության քաղաքական օրակարգին,

2. հրաժարվել Հայաստանի անվտանգության ապահովման ավանդական եղանակներից, և ապավինել թուրքադրբեջանական միության բարեհաճությանը։

Եթե փորձենք մի փոքր էլ տրամաբանել ու կանխատեսել , ապա ստացվում է, որ թուրքադրբեջանական միության պահանջը Հայաստանի Հանրապետության լուծարումն է, և Հայաստանի հայաթափումը։ Վերջինս այն է, ինչի վերաբերյալ պաշտոնական պահանջ դեռևս չի ներկայացվել ։

Տեղեկացրեք անտեղյակներին, և եթե նույնիսկ տեղեկանալուց հետո կհաշտվեն այդ ամենի հետ, ապա կարող են շարունակել մնալ անհաղորդ, անտարբեր, և «զբաղվել իրենց գործով» ։

դիտվել է 260 անգամ
Լրահոս
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում Միջազգային հարաբերությունների պարադոքսը և Փաշինյանի Լենինյան Հայաստանը Հունիսի 9-ի հանրահավաքն առանցքային է լինելու․ Բագրատ Սրբազանը՝ Սոթքում Իսրայելը Լիբանանում սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերք է օգտագործել. Human Rights Watch Այսօր ականատես եղանք բռնաճնշումների նոր դասական օրինակի. Հենրիխ Դանիելյան Մեզ համար մեծ պատիվ կլինի անցկացնել երիտասարդների աշխարհի առաջնությունը. Արմեն Մելիքբեկյան Իսրայելը նոր ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում Եթե Բագրատ Սրբազանը որպես Սրբազան գա, կդիմավորեմ․ Սյունիքի մարզպետ Հունիսի 9-ի հանրահավաքն առանցքային է լինելու․ Բագրատ Սրբազանը՝ Սոթքում Ու այս խելքով գիտելիքներից է խոսու՞մ 5 օր մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինի Հունգարիյաի ապտակը Նիկոլին Թուրքերի կողմից հովանավորվող "безотчетник" ՆԳՆ֊ն և քայլիստները վարկաբեկում են Հայ Առաքելական եկեղեցին Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ Գազանջատումներ հետևյալ հասցեներում Ալեն Սիմոնյանի հարսի գործը կարճվեց ՄԱԳԱՏԷ-ն քաղաքական հաշիվներ մաքրելու տեղ չէ․ Ալի Բաղերի Քանի ՔՊ-ական աթեիստ պատգամավորը առաջարկում է փակել «Շողակաթ» հեռուստաալիքը Միրզոյանի փորձերն անընդունելի են․ Ջեյհուն Բայրամով Մենք վճռական փուլ ենք մտել. Բագրատ սրբազան Եթե ՀՀԽ բոլոր անդամները հրաժարական տան, ես էլ չեմ հավակնի ստանձնել Ընկերության ղեկը․ Գարեգին Խումարյան Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման վարկանիշային դիրքով արձանագրվել է Հայաստանի հետընթաց Հունիսի 9-ը մեզ համար ճակատագրական օր է․բոլո՛րս գնում ենք Հանրապետության հրապարակ․ Սուրեն Սուրենյանց (video) ՔՊ-ականն ԱԺ-ում «վրա տվեց» Ավինյանին (video) Նիկոլը մեր ասածներն անում է․ մնացել է վերջինն անի․ Բագրատ Սրբազան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am