Ընթացք է տրվել նաև Կիրանցում քաղաքացիների նկատմամբ բռնության վերաբերյալ հաղորդմանը
Երեկ ՀայաՔվե նախաձեռնությունը Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց՝ Մհեր Գրիգորյանի կողմից գլխավորված սահմանազատման հանձնաժողովի պաշտոնեական լիազորությունների վերազանցման առնչությամբ։ Այսօր հայտնի դարձավ, որ հաղորդմանը օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։ Այդ մասին մանրամասնում է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Մենուա Սողոմոնյանը․
«Ընթացք է տրվել նաև Կիրանց գյուղում ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ ֆիզիկական բռնության վերաբերյալ Դատախազությանը ներկայացված հաղորդմանը։
Դատախազության դիմաց մեր ակցիաների ժամանակ մենք հատուկ դիմել ենք Դատախազության դատախազներին՝ առաջնորդվել ՀՀ շահով, ՀՀ սահմանադրությամբ, Դատախազության գերատեսչական շահով և չենթարկվել քաղաքական պատվերի տրամաբանությունից բխող ճնշումների։ Դատախազությունը անկախ պետական մարմին է, և այնտեղ աշխատող բազմաթիվ պատվախնդիր, պրոֆեսիոնալ, բարեխիղճ դատախազներ ունեն ուղիղ հանձնառություն՝ պաշտպանելու Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահը։ Հուսանք՝ այս դեպքերի առնչությամբ կդրսևորվեն այդ հանձնառությունները»,- գրել է նա։