Բյուրականի միջնակարգ դպրոցում լարված վիճակ է, ընդդիմադիր հայացքների համար տնօրենին ազատում են աշխատանքից։ Այդ մասին MediaHub-ին ահազանգել է դպրոցի ուսուցիչներից մեկը։
Նրա խոսքով՝ տնօրենի «գլխին սարքում են», որպեսզի ազատվեն նրանից։
«Հարցն այն է, որ անիմաստ նկատողություններ են տվել տնօրենին, որ ազատեն աշխատանքից։ Առաջին նկատողությունը եղել էր հունվար ամսին, երբ Բյուրականում լույս չկար, ու մենք երեխաներին տուն ենք ուղարկել, քանի որ ցուրտ էր։ Մարզպետարանից այդ օրը եկել ու արձանագրել էին, որ դպրոցում մարդ չկա։ Երկրորդ դեպքը օրերս է եղել, երբ ժամը 16:40-ին եկել են, արձանագրել, որ տնօրենը դպրոցում չէ։ Նա բացատրագիր է ներկայացրել, որ այդ ժամին տնայց է կատարել դպրոցում սովորող հատուկ կարիքներ ունեցող երեխաներից մեկին։ Բայց դե այդ բացատրագիրը չեն ընդունել ու նկատողություն են տվել։ Ասում են, թե տնօրենն այդ ժամին մասնակցել է Սրբազանի կողմից իրականացվող անհնազանդության ակցիային»,- պատմել է նա։
Այս պահին Բյուրականի միջնակարգ դպրոցում լարված վիճակ է, աշակերտները դասադուլ են անում, իսկ ուսուցիչները՝ գործադուլ։
«Ոստիկանները եկել ու լցվել են դպրոց»,- պատմել է MediaHub-ի զրուցակիցը։
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը