Կալանավորվել է քաղաքացիներից խարդախությամբ խոշոր չափի հափշտակություն կատարելու համար մեղադրվողը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային ծավալուն գործողություններով բացահայտվել են Ա.Ա․-ի կողմից, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու մի քանի դեպքեր:

Մասնավորապես, նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ա.Ա․-ն, հանդիսանալով Երևան քաղաքի Արաբկիր 43-րդ փողոցի 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցապատող և սեփականատեր, երկու ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, 6 անձանցից 2010-2014թթ. ընթացքում բնակարաններ և ավտոկայանատեղիներ ձեռք բերելու դիմաց ստացել է ընդհանուր 274.712.000 դրամ, մեկ դեպքում էլ, բնակարանը վերանորոգելու համար՝ 6800 ԱՄՆ դոլար գումարներ։ Սակայն հետագայում նշված գումարները մուտք չի արել ընկերությունների հաշվեհամարներին կամ դրամարկղ և հափշտակելով դրանք՝ տնօրինել է սեփական կարիքների համար։ Այդ կերպ, քաղաքացիներին պատճառվել է առանձնապես խոշոր տարբեր չափերի գույքային վնաս:

Բացի այդ, Ա.Ա․-ն 2010թ․ հոկտեմբերին մեկ այլ քաղաքացու հետ կնքել է առուվաճառքի նախնական և նախավճարի պայմանագիր՝ պարտավորվելով Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի բնակարաններից մեկը մասնակի հարդարմամբ մինչև 2012թ․ մայիս հանձնել նրան։ Դրա դիմաց 2010-2011թթ․ վերջինիցս որպես կանխավճար Ա․Ա․-ն ստացել է 34.000 ԱՄՆ դոլար գումար: Սակայն մինչև 2015թ․ սեպտեմբեր, տարբեր պատճառաբանություններով, նշված բնակարանի նկատմամբ չի գրանցել քաղաքացու սեփականության իրավունքը և հիշյալ բնակարանը կրկին վաճառել է այլ անձի՝ ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցելով վերջինիս սեփականության իրավունքը։ Այդ կերպ նա խարդախությամբ հափշտակել է 34.000 ԱՄՆ դոլար գումար՝ հիշյալ քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

Պարզվել է նաև, որ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով, Ա․Ա․-ն 2008թ․ ապրիլի 8-ին քրեական վարույթով մեկ այլ տուժողի հետ կնքել է անշարժ գույքի ապառիկ առուվաճառքի ձևական պայմանագիր, Երևան քաղաքի Արաբկիր համայնքում ձեռք է բերել օժանդակ շինության, 3 հողամասի (մեկը՝ ընդհանուր սեփականության) և 1 բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունք, որի դիմաց, ըստ պայմանագրերի, պետք է վճարեր ընդհանուր 110.000.000 ՀՀ դրամ։ Սակայն փաստացի վճարել է 67.440.000 ՀՀ դրամ, իսկ մնացած 42.560.000 ՀՀ դրամի փոխարեն հիշյալ տարածքների սեփականատիրոջը խոստացել է սեփականության իրավունքով տրամադրել Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից 2 բնակարան: Այնուհետև, վստահությունն ամրապնդելու նպատակով, վերջինիս հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիր, սակայն հիշյալ հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցման ավարտից հետո նշված բնակարանները վաճառել է այլ անձանց՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով 42.560.000 ՀՀ դրամ գումար և հիշյալ անձին պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

2024 թվականի մայիսի 14-ին որոշում է կայացվել՝ ազատության մեջ գտնվող Ա.Ա․-ին, դատարան ներկայացնելու նպատակով, ձերբակալելու մասին։ Մայիսի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից վերջինս հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:

Նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /2 դրվագ/ և 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր այն քաղաքացիներին, որոնք հնարավոր է՝ տուժել են նշված անձի նմանատիպ գործողություններից, հորդորում ենք դիմել վարույթն իրականացնող մարմնին։

դիտվել է 166 անգամ
Լրահոս
Եթե ՀՀԽ բոլոր անդամները հրաժարական տան, ես էլ չեմ հավակնի ստանձնել Ընկերության ղեկը․ Գարեգին Խումարյան Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման վարկանիշային դիրքով արձանագրվել է Հայաստանի հետընթաց Հունիսի 9-ը մեզ համար ճակատագրական օր է․բոլո՛րս գնում ենք Հանրապետության հրապարակ․ Սուրեն Սուրենյանց (video) ՔՊ-ականն ԱԺ-ում «վրա տվեց» Ավինյանին (video) Նիկոլը մեր ասածներն անում է․ մնացել է վերջինն անի․ Բագրատ Սրբազան (video) Ավինյանի «կռուտիտները» կոռուպցիայի ու հովանավորչության վերաբերյալ (video) Մի՛ խանգարեք Բագրատ Սրբազանին․ նա բոլորիցս լավ գիտի՝ ինչ պետք է անի․ Աննա Մայիլյան (video) Փաշինյանը հենց այդ պահին կհայտնվի Պուտինի ոտքերի տակ․ Սուրեն Սուրենյանց (video) Պարեկները խոչընդոտներ են ստեղծում Սրբազանի գլխավորած ավտոերթի համար (video) Հենց այդ էլիտաները շարք են կանգնելու Պուտինի առաջ․ Հայկ Այվազյան (video) Լարված իրավիճակ․ քաղաքացու վրա խի՞ ես գոռում․ Իշխան Սաղաթելյանը հունից դուրս եկավ (video) Էս ինչ համով հաց ա. Սրբազանին Նորատուսի մոտ աղուհացով դիմավորեցին (video) Սփյուռքում «փչացածը»՝ Սրբազանի մասին (video) Սրբազան ջա՛ն, հաղթելու ենք էս սատանաներին. Նորատուսի բնակիչ (video) Ռուսները նախազգուշացնում են․ «Հրապարակ» ԱՄՆ կոնգրեսում Ադրբեջանին պատժելու թվով տասը օրենսդրական առաջարկներ են ներկայացվել Շարժման՝ կալանավորված աջակիցները մազաչափ անգամ չեն ափսոսում, որ պայքարում են հանուն հայրենիքի. Պատգամավորներն այցելել են նրանց ՍԴՀԿ Կենտրոնական վարչությանը պակասում են քաղաքական հասունությունն ու արիական վարքը․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Նիկոլը կանչում է հեծանիվ քշելու, Աննան էլ՝ ֆռֆռալու․ Տաթև Արցախ (video) Մասնակցելու եմ շարժմանը, որ Ձեր վերևում կախված զինանշանի վրա Արարատ լեռը կիսալուսին չդառնա. Գ.Համբարձումյանը՝ դատավորին Մարդիկ չեն ուզում լսել, որովհետեւ, եթե լսեն, պետք է հեռանան, իսկ իրենց համար կարեւորն իրենց աթոռն է. Բագրատ Սրբազան Եկեղեցու դեմ պիղծ արշավ իրականացնելու իրական նպատակը․․․ Էդգար Ղազարյան (video) Ավտորեթ՝ դեպի Վարդենիս Սրանց մենք գումար վճարենք, մեր օգտին կխոսեն․ 30 արծաթի մարդիկ են․ Բագրատ Սրբազան (video) Ռուս սահմանապահները դուրս են եկել Ներքին Հանդի հատվածից․ Սյունիքի մարզպետ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am