Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդը իր լիակատար աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և նրա առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին։
«Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներն անտարբեր չեն թողել նաև մեզ՝ Հայաստանի Եվրոպական համալսարանի ուսանողներիս:
Լինելով այս պետության իրավագիտակից քաղաքացիներ, մեզ համար մտահոգիչ են երկրում ահագնացող ներքին և արտաքին լարվածությունը, պետականության և ինքնության խորացող ճգնաժամը: Այս իրավիճակում, երբ խնդիրը ոչ այնքան քաղաքական է, որքան համազգային և համապետական՝ մենք անտարբերությունը և կրավորական կեցվածքը համարում ենք հանրային դասալքություն:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լրջագույն գոյաբանական մարտահրավերների առաջ և ուրվագծելով պետական արդյունավետ կառավարման հեռանկարի բացակայությունը՝ Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողական խորհուրդը իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և նրա առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին։
Հաշտեցման օրակարգը այլընտրանք չունի, ներքին համերաշխությամբ և մեր ներուժի համախմբմամբ միայն կարող ենք հանգուցալուծել առկա սպառնալինքները՝ հանուն Հոգևոր Հայաստանի: Աստված պահապան բոլորիս...»,- ասվում է հայտարարությունում։
Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը