Ջիգարխանյանի ընկերը՝կնոջ հետ դերասանի հարաբերությունների մասին
«Երբ նա զանգահարեց և օգնություն խնդրեց, մենք՝ մեր մյուս ընկերոջ՝ Հայրապետ Հովհաննիսյանի հետ, մի կողմ քաշված չմնացինք»,- «Կոմսոմոլսկայա պրավդայի» փոխանցմամբ, Արմեն Ջիգարխանյանի մոտ ընկերը՝ նրա թատրոնի համահիմնադիր Արթուր Սողոմոնյանը պատմել է կնոջ հետ դերասանի հարաբերությունների մասին։ « Ջիգարխանյանի հոսպիտալացմանը նախորդել է իբրև թե անհաջող երաժշտական պրեմիերան, որը բեմադրել էր արտիստի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։Մենք Արմեն Բորիսովիչին ուղարկեցինք 57-րդ քաղաքային հիվանդանոց։ Նա այնտեղ է արդեն 5-րդ օրը։ Այժմ նրա վիճակը լավ է»,-հայտնել է դերասանի ընկերը։ Ինչպես հաստատում է Սողոմոնյանը՝ Ջիգարխանյանը կտրականապես տրամադրված է ամուսնալուծության։ Արտիստի ընկերը պատմել է նաև թատրոնի նոր կանոնադրության մասին, համաձայն որի՝ Ջիգարխանյանը գեղարվեստական ղեկավարն է, Վիտալինան՝ գլխավոր տնօրենը, և նա կարող է հեռացնել արտիստին, իսկ նա նրան՝ ոչ։ «Վիտալինան արդեն նամակ է ուղարկել Մշակույթի նախարարություն՝ խնդրելով հեռացնել Արմեն Բորիսովիչին պաշտոնից՝ կապված առողջական վճակի հետ»,-հաստատում է Սողոմոնյանը։
