«Հրապարակ»-ը գրում է.Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Համազգային վստահության» հերթական մրցանակաբաշխությունը։ Ներկա էին հյուրեր՝ շոուբիզնեսից մինչեւ քաղաքական դեմքեր, անգամ՝ մեկ նախարար։ Այս կազմակերպությունն ամեն տարի անվանակարգեր է սահմանում եւ մրցանակներ շնորհում՝ «Տարվա լավագույն ապրանքանիշ», «Տարվա համայնքապետ» եւ այլն։ Կարելի էր, անշուշտ, այս մրցանակաբաշխությանը լուրջ վերաբերվել, եթե դրա ակունքներում կանգնած չլիներ հայտնի «սոցիոլոգ» Ահարոն Ադիբեկյանը, ուստի երեկվա մրցանակները՝ «Միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրող ընկերություն» անվանակարգում՝ «Բարի Սամարացի», «Տարվա սուպերմարկետ»՝ «Երեւան Սիթի», «Լավագույն գին առաջարկող տարվա կապի օպերատոր»՝ «Բիլայն», առնվազն ժպիտ են առաջացնում։
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը