Ըստ բնակիչների՝ սահմանին հայ և ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպում է տեղի ունենում
Տավուշի Ազատամուտ գյուղից դեպի ադրբեջանական Ղազախ տանող հատվածում ռազմական ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում, տեղի բնակիչները ենթադրում են, որ այս պահին երկու երկրների պաշտոնյաների հանդիպում է ընթանում։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։
Ըստ աղբյուրի, առավոտյան տեղացիները դեպի Ադրբեջանի սահման գնացող պետական մեքենաներ են տեսել։
Հիշեցնենք, որ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովները ապրիլի 19-ին համատեղ հայտարարություն էին տարածել ու վերջնաժամկետ սահմանել, թե տեղանքում չափումների արդյունքում կազմելու են սահմանագծի չորս հատվածների նկարագրությունն ու մինչև մայիսի 15-ը դրա մասին աձանագրություն են ստորագրելու։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։