«Իրավունքի ուժ» ՀԿ-ն դատապարտում է

«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում Երևան քաղաքի ավագանու նիստերում տիրող անառողջ և կնատյաց մթնոլորտի վերաբերյալ: Այս կապակցությամբ ՀԿ-ն հայտարարությամբ է հանդես եկել՝ հիշեցնելով, որ հոտեմբերի 11-ին Երևան քաղաքի ավագանու նիստի ընթացքում ավագանու անդամ Լևոն Իգիթյանը իր կին գործընկերոջ մասին արտահայտվելիս հայհոյանք էր գործածել: Ավագանու այլ անդամներ ևս վիրավորական արտահայտություններ են հնչեցրել ավագանու կին անդամների հասցեին: Գտնում ենք, որ նման վարգագծի դրևորումը ոչ միայն հարիր չէ քաղաքային իշխանության ներկայացուցիչներին, այլև ակնհայտ խտրականության և ճնշման դրսևորում է կնոջ նկատմամբ: Հայաստանի Հանրապետությունը պետականորեն խրախուսում է կանանց քաղաքական մասնակցությունը՝ պետական և տեղական ընտրությունների ընթացքում կիրառելով քվոտաների համակարգը, սակայն կանայք բազմաթիվ խոչընդոտների են հանդիպում քաղաքական և հասարակական ատկիվություն ցուցաբերելու դեպքում: Այդպիսի խոչընդոտներից են նաև ավագանու նիստերի ընթացքում առկա մթնոլորտը, կանանց հասցեին հնչող վիրավորական արտահայտությունները: Երևանի ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպը լայնորեն լուսաբանվել է լրատվամիջոցներով, սակայն իր կին գործընկերոջը վիրավորած անձի պատասխանատվության հարցը դեռևս մնում է չլուծված: Կնոջ նկատմամբ նման վերաբերմունքն ու անպատժելիության մթնոլորտը կարող է էլ ավելի խորացնել հասարակությունում առկա կարծրատիպերը և ապախրախուսել կանանց՝ փորձելու իրենց կարողությունները հանրային իշխանություն ձևավորելու և որոշումների կայացման գործընթացում մասնակցություն ունենալու հարցում: «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դատապարտում է խտրական վերաբերմունքը ավագանու անդամների նկատմամբ և քաղաքային իշխանություններին կոչ է անում զերծ մնալ կանանց նկատմամբ ճնշումներ գործադրելուց:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Փաշինյանի վարկանիշն արդեն գետինն է ծակում․ Ի՞նչ էր անում Ադրբեջանի փոխվարչապետը Հայաստանում (video) Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում. Factor Հայաստանը վատթարացրել է դիրքերը «Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում՝ 50-ից հայտնվելով 34-րդ տեղում ՇՏԱՊ․ Սամվել Կարապետյանը մանրամասնեց՝ ինչպես է հնարավոր Ռուբեն Վարդանյանի ու մյուսների վերադարձը (video) Մեզ սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս․ Սուրենյան Գնում ենք բացարձակ հաղթանակի՝նշելով Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը․Կարապետյան (video) Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում և կմասնակցի համերգի ՔՊ-ի հորինած «խաղաղության խաչմերուկը» վերածվելու է «ռեգիոնալ հակամարտության սպառնալիքի»․ Զաքարյան Պուտինի աջակցությու՞ն․ Սամվել Կարապետյանը բացեց փակագծեր (video) ԵՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի հայ գերիներին ազատելու համար․ բաց նամակ ֆոն դեր Լայենին և Կոշտային ԱՄՆ-ն հայտնել է Իրանի ռազմածովային շրջափակումից ի վեր 42 նավ վերաուղղորդելու մասին Մխչյանում բախվել են 2 «Opel»-ներն ու «ՎԱԶ 2114»-ը. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր Ադրբեջանից տրանզիտով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ Ցիլոյին մաղթում եմ մուգ կանաչ շապիկի վրա վարդագույն փողկապ․․․ #ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Մուսթաֆաևի այցի իրական նպատակը․ ի՞նչ են պարտադրել Նիկոլին»․ գնդապետ Հովհաննիսյան (video) Թրամփը Սպիտակ տանն ընդունել է «Արտեմիս-2» լուսնային առաքելության աստրոնավտներին ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր Վանաձորում սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան 40-ամյա վարորդը «Infiniti»-ով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ» Ժանդարմ տիկինը, որից դժգոհ է եւ՛ ընդդիմությունը, եւ՛ իշխանությունը Խոշոր ավտովթար՝ Տավուշում․ «Shacman» բեռնատարը բախվել է հողաթմբին և փակել ճանապարհը․ կա վիրավոր Ըստ ՔԿ-ի` քաղաքական ուժի անդամը համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը և Երևան տեղափոխումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am