Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին
Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Դանիելյանը, ով առողջապահության նախարարի հրամանով ազատվել է ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնից, առաջիկայում անձամբ կխոսի պատճառների մասին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Ս. Դանիելյանը նշել է, որ առաջիկայում մտադիր է ասուլիս հրավիրել։
Նշենք, որ նույն կենտրոնի բժիշկ Թամամյանը հայտնել է, որ Դանիելյանն աշխատանքից ազատվել է Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու համար։
Աղբյուր` Փաստինֆո