Վերին Լարսում ահաբեկչության մեջ մեղադրվող կին է ձերբակալվել
Ռուսական լրատվամիջոցները՝ հղվելով Հյուսիսային Օսիայի Դաշնային անվտանգության ծառայությանը: հայտնում են,որ վրաց-ռուսական սահմանին ահաբեկչության մեջ մեղադրվող օտարերկրյա մի քաղաքացի է ձերբակալվել: Տարածված տեղեկությունների համաձայն՝ կասկածյալ կնոջը ձերբակալել են Վերին լարսի սահմանային անցակետում: Ռուսաստանի հատուկ ծառայությունները նրա ինքնությունը չեն հրապարակում: Վերջինս կասկածվում է ահաբեկչական խմբավորումներում երիտասարդներին ներգրավվելու և Սիրիա ուղարկելու մեջ,ասված է հայտարարության մեջ: Ռուսաստանի անվտանգության ծառայության փոխանցմամբ՝ կասկածյալի ամուսինը ծայրահեղական իսլամի հետևորդ էր, որ մահացել է Մերձավոր Արևելքում՝ պատերազմի ժամանակ, ինչից հետո կինը դարձել է ջիհադի հետևորդ:Կասկածյալը Թուրքիայի տարածքով Սիրիա է տեղափոխել տասնյակ մարդկանց, այդ թվում Ռուսաստանի քաղաքացիների:
