Համերաշխություն ենք հայտնում ՀՀ ինքնիշխանության, անվտանգության համար պայքարողներին․ «Բռունցքդ բեր»

«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․

«Համերաշխություն ու զորակցություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության և իրավունքների համար պայքարողներին:

Դատապարտում ենք գործող վարչակազմի հրահանգով ուժային կառույցների կողմից ՀՀ քաղաքացիների խաղաղ հավաքների, տեղաշարժի, արտահայտման ազատությունների և բիրտ գործողություններով իրավունքների ոտնահարման դեպքերը, այդ թվում լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը: Այս գործելաոճով վարչակազմը հարվածում է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական համբավին:

Միևնույն ժամանակ կոչ ենք անում վարչակազմի զիջողական քաղաքականության դեմ պայքարող քաղաքացիներին զերծ մնալ քաղաքացիների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ ընդհարումներից, չտրվել սադրանքների, որոնք կարող են վնասել Հայաստանի Հանրապետության իրավականությանը:

Հորդորում ենք բոլորին համերաշխության եզրեր գտնել և թույլ չտալ որևէ տեսակի բախումներ ու արտաքին միջամտություն, որոնք մեր պետության առաջ ծառացած սպառնալիքներն ու ռիսկերն էլ ավելի կխորացնեն:

Հավատում ենք, որ ողջախոհությունն ու իրատեսությունը կհաղթի պոպուլիզմին և պաթոսին հանուն Հայաստանի Հանրապետության շահերի»։

դիտվել է 247 անգամ
Լրահոս
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պարզում է ջրհեղեղի վնասի չափը. տարվում են վերականգնողական աշխատանքներ Բերդի ոստիկանապետը պարգևատրվել է լրագրող Անի Գևորգյանին Բաղանիսի դպրոցից հեռացնելուն մասնակցե՞լու համար Հունիսի 1-ից փոխվում է D տեսակի վիզայի դիմում-հայտի համար նախատեսված գումարի չափը. Լեհաստանում ՀՀ դեսպանություն Խայտառակ բեմականացման բոլոր մեղավորները ենթարկվելու են խիստ պատասխանատվության. ՀՅԴ Բյուրո Կաթողիկոսի այցը նախապես համաձայնեցված էր և հայտնի էր պետական կառույցներին. Հովակիմ եպիսկոպոս Սրանք մարդկային ու բարոյական ոչինչ չունեն․ Գառնիկ Դավթյան Մի շարք հասարակական կազմակերպություններ դատապարտել են ոստիկանության գործողությունները Ըստ Փաշինյանի՝ Աննա Հակոբյանը խրախճանքով սփոփել է զոհվածների ծնողներին Ալիևի հայտարարությունը ցույց է տալիս, թե ովքեր են գործող ռեժիմի իրական հովանավորները․ Ստեփան Դանիելյան Արցախից բռնի տեղահանված 1437 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն․ ՆԳ փոխնախարար Ե՞բր է Էդոն ս․․․ր լինելու հարազատ Ադրբեջան Երուսաղեմի հայոց պատրիարքը դատապարտել է Կաթողիկոսի նկատմամբ ոստիկանության գործողությունները Լոռու մարզպետարանը նախապես տեղյակ էր վարարումների մասին․ Ահազանգ Նիկոլի պատճառով մարդկանց 6 ժամ պահել են քաղմասում․ Գեղամ Մանուկյան (video) ՇՏԱՊ․ 38 օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին ուժով նստացնում են ինքնաթիռ (video) Դուք պիտի պարզաբանում տաք՝ ինչու՞ եք փակել Կաթողիկոսի մուտքը Սարդարապատ․ հարց՝ փոխոստիկանապետին (video) Ուրեմն էդ փնթի «ղուշբազը» ինձ պիտի բարոյականություն սովորեցնի՞․ Արմինե Ադիբեկյան (video) Երեկ Նիկոլը Վեհափառին ասաց՝ վե՛րջ, ես չկամ (video) Այն, ինչ անում է Բագրատ Սրբազանը՝ հրաշք է․ Նիկոլի հարցը լուծելու են․ Հարութ Սասունյան (video) ԱԺ-ում իրավիճակն ավելի է լարվում․ «Ռեստորաններում տրճիկ չէին տալիս» (video) Ո՞վ է բորենիներին այդ հրամանը տվել․ Արմենուհի Կյուրեղյան (video) Ձեր երեխաներն անբուժելի հիվանդություններով են տառապելու․ Հովհաննես Շահինյան (video) «Հողատու Էդո»-ն հողատու բառից իրեն կորցրեց (video) Էս էլ մաման՝ պոտենցիալ զոհվածի մայր. Արմինե Ադիբեկյան (video) Խոջալուի դամբարանադաշտի և իսլամական դամբարանի «ավերման» մասին. monumentwatch.org
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am