Քաղհալածյալը նախաձեռնում է այլընտրանքային վարչապետի առաջադրում
«Ժամանակ» թերթը գրում է. «Քաղհալածյալ Գրիշա Վիրաբյանը սկսել է նոր քաղաքացիական նախաձեռնություն, որի նպատակը այլընտրանքային վարչապետի թեկնածուի առաջադրումն է: Վիրաբյանը հանդիպում է խորհրդարանական և հիմնականում արտախորհրդարանական տարբեր կուսակցությունների հետ և նրանց առաջարկում միասնական ուժերով նախաձեռնել այլընտրանքային վարչապետի ընտրության անցկացում: Վիրաբյանի նպատակն է, որ մինչև 2018թ. ապրիլի 9-ը հնարավոր լինի Հայաստանում անցկացնել վարչապետի թեկնածուի նախընտրություն-փրայմերիզ, երբ յուրաքանչյուր կուսակցություն կամ հասարակական կազմակերպություն կկարողանա առաջադրել իր թեկնածուին, հետո տեղի կունենա հասարակական հարցում, և այդ հարցման արդյունքում առավել շատ ձայներ ստացած թեկնածուն 2018թ. ապրիլի 9-ին կներկայանա որպես այլընտրանքային թեկնածու: Վիրաբյանը քաղաքական ուժերին առաջարկում է ապրիլի 9-ին համատեղ ուժերով շրջափակել ԱԺ շենքը և ՀՀԿ-ական մեծամասնությանը ստիպել վարչապետ ընտրել ժողովրդի վստահությունը վայելող թեկնածուին»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:
