ԱՄՆ-ի հայկական լոբբին բացահայտում է գաղտնիքները (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն Միացյալ Նահանգների հայկական լոբբիի մասին գիտեն բոլորը, սակայն, շատերը տեղյակ չեն, թե իրականում ինչպես է հայ համայնքին հաջողվում ազդել Միացյալ Նահանգների իշխանությունների վրա եւ ինչպես անցյալում կարճ նամակի միջոցով Միացյալ Նահանգների հայ համայնքին հաջողվեց մի քանի ժամով դադարեցնել ամբողջ Սպիտակ տան աշխատանքները: Դուք այժմ ականատեսն եք իրական ժողովրդավարության՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը զանգահարում է ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչներին, կոչ անելով նրանց ազդել իրենց կոնգրեսականների, սենատորների, նահանգեպետերի վրա, չէ որ իրական ժողովրդավարության պայմաններում ընտրյալ իշխանությունները պարտավոր են հաշվի առնել իրենց ընտրողների պահանջները: Հայ դատի հանձնախմբի Capital Gateway ծրագրի տնօրեն Թերեզա Երիմյանի խոսքով, Ամերիկայի հայ համայնքը հզոր է այնքան ժամանակ, որքան կարողանում է բարձրաձայնել իր խնդիրները. «Մենք կարող ենք առաջ տանել թե՛ Հայոց ցեղասպանության, թե՛ Արցախի հարցը եւ այլ հարցեր, որովհետեւ մեկ առ մեկ մարդիկ վերցնում են իրենց հեռախոսները, զանգում են եւ ասում՝ սա է մեր խնդիրը, սա է մեզ համար կարեւոր եւ ուզում ենք, որ մեր ներկայացուցիչները իրենց ձայնը բարձրացնեն»: Հատկանշական է, որ միայն ժողովրդավար երկրներում է հայ համայնքն ի վիճակի ազդեցություն ունենալ սեփական կառավարությունների վրա, ոչ միայն պաշտպանելով իրենց իրավունքները, այլեւ ստիպելով այլ պետություններին հաշվի նստել տեղի հայերի պատմական հայրենիքի՝ Հայաստանի խնդիրների հետ: Մինչդեռ ոչ ժողովրդավարական պետություններում նույնիսկ մեծաթիվ հայ համայնքն անզոր է ազդել իշխանության վրա: Թերեզա Երիմյանի խոսքով, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը բազմաթիվ խնդիրներով է դիմել ԱՄՆ-ի հայ համայնքին՝ կոչ անելով հեռախոսով կամ նամակների միջոցով կապվել իրենց տեղական իշխանությունների հետ. «Պետք է այնքան զանգահարել, այնքան էլեկտրոնային նամակներ ուղարկել, որ բոլոր կոնգրեսական ներկայացուցիչները նրանց առօրյա գործը դարձնեն մեր համայնքի խնդիրները»: Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչը պատմում է, ինչպես շուրջ մեկ տասնամյակ առաջ Միացյալ Նահանգների Պետքարտուղարության որոշումներից մեկն այնքան էր զայրացրել տեղի հայ համայնքին, որ համայնքն իր օրինական պահանջը բարձրաձայնելով, մի քանի ժամով խափանել էր Սպիտակ տան աշխատանքը. «10-15 տարի առաջ էր, երբ Հայաստանը Պետքարտուղարությանը գրանցել էին ահաբեկիչներին աջակցողների ցանկում: Այնքան զանգեր, էլեկտրոնային նամակներ եւ ֆաքսեր ուղարկեց տեղի հայ համայնքը , որ Սպիտակ տան հեռախոսային լարերն անջատվեցին եւ Քոնդոլիզա Ռայսը, ով այն ժամանակ պետքարտուղար էր, անձամբ պետք է իր առօրյա գործերը թողներ եւ զբաղվեր մեր համայնքի հարցերով»: Մի քանի ժամվա մեջ այդ օրը Միացյալ նահանգների հայ համայնքը Սպիտակ տուն ֆաքսով ավելի քան 8,000 բողոքի հաղորդագրություն ուղարկեց եւ Հայաստանի Հանրապետության շահերին չնպաստող որոշումը Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից չեղարկվեց: Եւ հենց սա էր իրական ժողովրդավարության արտահայտումը, երբ երկրի քաղաքացիներն ի վիճակի են իրենց պահանջը հասցնել իրենց ներկայացուցիչներին։  

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը Ռուսաստանում պահվող մոլդովացի երկու գերի ազատ է արձակվել փոխանակման շրջանակում Նվիրյալ ես, վախենում են. Շուշան Պետրոսյանը` Կանդազին Տեղական հակահետախուզությունը շատ ավելի լավ է աշխատում, քան ադրբեջանականը. փորձագետ Ավտոմեքենա վարելու իրավունք չունեցող վարորդը Միասնիկյան պողոտայում «BMW»-ով գլխիվայր շրջվել է Գրեթե նույն ճակատագրին է արժանացել նաև հիվանդանոցը. Գառնիկ Դանիելյան Իրանը նշել է առևտրային նավերի համար Հորմուզի նեղուցի բացման պայմանը Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգի տակ կհայտնվի․ ICC Երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզում ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից «Ջերմուկի» առանձին խմբաքանակների առգրավումը լուրջ խնդիր չէ․ Օնիշչենկո Որոշակի քայլեր ենք անելու Ադրբեջանին քանդված եկեղեցիների համար պատժելու ուղղությամբ. Արտակ Բեգլարյան Կինը ոստիկաններին հայտնել է, որ իր 9-ամյա տղայի հետ խաղացող երեխայի մայրը ապտակել է նրան Նիկո՛լ, հլը ասա՝ էդ ո՞նց Կոշի գաղութից քեզ տեղափոխեցին Արթիկի գաղութ․ Սամվելյան (video) Նիկո՛լ, դու ինձ ասա՝ երբ ես գնում Ապարան, ես քո գլխին տես՝ ինչ եմ անելու․ քաղաքացի (video) «Կենտրոնացե՛ք Ալեն ու Նիկո՛լ, հիմա ձեզանից ո՞վա ավելի հիմար»․ Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am