Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. նախկին պատգամավորին պատկանող գազաբալոններով բեռնատարը հայտնվել է ձորում

Հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհի Բաղրամյանի վարչական տարածքում Մյասնիկյան գյուղի բնակիչ, 35-ամյա Գեղամ Խաչատրյանը իր վարած ЗИЛ 130 մակնիշի 12 ՕՕ 510 համարանիշի գազաբալոններով բարձված ավտոմեքենայով, դեռևս անհայտ պայմաններում, հայտնվել է ձորակում, ինչից առաջացել է գազի ուժեղ արտահոսք: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Բաղրամյանի թիվ 28 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Վիգեն Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Բաղրամյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Թոռնիկ Պողոսյանի գլխավորությամբ: Այս պահին ոստիկաններն ու փրկարարները նշված հատվածում հսկողություն են կատարում, որպեսզի քաղաքացիները չմոտենան ձորում հայտնված ավտոմեքենայի մոտ, քանի որ գազաբալոններից ուժեղ գազ է դուրս գալիս և տարածքում գազի հոտ է տարածվել: Փրկարարները պետք է սպասեն այնքան ժամանակ, մինչև բոլոր գազաբալոնները դատարկվեն, որ հետո միայն կարողանան ավտոմեքենան անվտանգ դուրս բերել երթևեկելի գոտի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Մուսալեռ» ռեստորանային համալիրի սեփականատեր Հրանտ Դավթյանին: Մանրամասները՝ shamshyan.com-ում

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը Ռուսաստանում պահվող մոլդովացի երկու գերի ազատ է արձակվել փոխանակման շրջանակում Նվիրյալ ես, վախենում են. Շուշան Պետրոսյանը` Կանդազին Տեղական հակահետախուզությունը շատ ավելի լավ է աշխատում, քան ադրբեջանականը. փորձագետ Ավտոմեքենա վարելու իրավունք չունեցող վարորդը Միասնիկյան պողոտայում «BMW»-ով գլխիվայր շրջվել է Գրեթե նույն ճակատագրին է արժանացել նաև հիվանդանոցը. Գառնիկ Դանիելյան Իրանը նշել է առևտրային նավերի համար Հորմուզի նեղուցի բացման պայմանը Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգի տակ կհայտնվի․ ICC Երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզում ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից «Ջերմուկի» առանձին խմբաքանակների առգրավումը լուրջ խնդիր չէ․ Օնիշչենկո Որոշակի քայլեր ենք անելու Ադրբեջանին քանդված եկեղեցիների համար պատժելու ուղղությամբ. Արտակ Բեգլարյան Կինը ոստիկաններին հայտնել է, որ իր 9-ամյա տղայի հետ խաղացող երեխայի մայրը ապտակել է նրան Նիկո՛լ, հլը ասա՝ էդ ո՞նց Կոշի գաղութից քեզ տեղափոխեցին Արթիկի գաղութ․ Սամվելյան (video) Նիկո՛լ, դու ինձ ասա՝ երբ ես գնում Ապարան, ես քո գլխին տես՝ ինչ եմ անելու․ քաղաքացի (video) «Կենտրոնացե՛ք Ալեն ու Նիկո՛լ, հիմա ձեզանից ո՞վա ավելի հիմար»․ Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am