Գյուղացիները գրավադրած տներն ու հողամասերը կորցնելու վտանգի տակ են

«Փաստ» օրաթերթը գրում է. Կարկուտի պատճառով Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի բնակչության 80%–ը վարկերի բեռի տակ է մնացել: Բերքը տուժել է, գյուղացին շահույթ չի ստացել: Այգեշատցի Արմեն Մուրադյանը 5000 մետր կաղամբի ցանքատարածություն է կորցրել: «Կաղամբ ունեի, սաղ կարկուտը փչացրեց, սաղ նեխել էր: Մի քիչ էլ սերմի մեջ խաբվեցինք»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց հողի մշակը: Այգեշատի բնակիչը 5000 մետր կաղամբ մշակելու համար 200000 դրամից ավելի գումար է ներդրել, սակայն նրան հաջողվել է դաշտից տուն հասցնել միայն 200 կիլոգրամ կաղամբ: «Սերմին 90000 դրամ գումար եմ տվել: 60000 դրամ էլ տրակտորիստներին ենք փող տվել ու լիքը մանր–մունր այլ ծախսեր, բայց ոչ մի կոպեկ չեմ ստացել»,– հաշվարկեց Արմեն Մուրադյանը: Նախորդ տարվա վերցրած վարկն Արմեն Մուրադյանն արդեն երկրորդ տարին չի կարողանում փակել: Երկու տարի անընդմեջ Այգեշատը տուժում է կարկուտից: «9000 դոլար վարկ ունեմ ու ժամկետանցի տակ եմ հայտնվել: Բանկերը մի քիչ աջակցեցին, ասացին՝ տոկոսները տուր, իսկ մայր գումարի վճարման ժամկետն էլ հետաձգեցին, բայց տոկոսներն անգամ չեմ կարող վճարել»,– սրտնեղեց Այգեշատի բնակիչը: Միայն նա չէ այս վիճակում: Այգեշատցիների վարկառուների 80%–ը բանկերի «սեւ» ցուցակում է հայտնվել: Պատկերը նույնն է գյուղատնտեսությամբ զբաղվող Արմավիրի մարզի բոլոր համայնքներում: Դաշտ համայնքում վարկառուներին 3 մասի են բաժանում՝ «սեւ» ցուցակում հայտնվածներ, կրկնակի պարքատերեր եւ գրավադրած իրերը կորցնելու վտանգի առաջ կանգնածներ: «Ամբողջ բնակավայրը կարկտահարվեց, մարդիկ այդքան ներդրած գումարները կորցրեցին ու աղետալի վիճակում հայտնվեցին»,– ասաց Դաշտի բնակիչ Հրանտ Պետրոսյանը: Տեղացիների խոսքով՝ գյուղտարին անհաջող էր: Առանց եկամտի միջոցի հայտնված գյուղացիները չգիտեն` ինչպե՞ս են պարտքերը վճարելու: «Սենց մի խոսք կա, ասում է` ով վարկ չունի, նա գերեզմանոցում է: Սաղ ստեղ վարկերի տակ են: Գյուղացին հազիվ կարողանում է հասցնի մի բանկից պարտք վերցնի, մյուս բանկի պարտքը փակի»,– պատմեց նա: Մրգաստանի բնակիչների հետ էլ խոսել չի լինում: Բոլորը զայրացած են ու մտազբաղ: Ամեն օր նրանց տան դռները բանկի աշխատողներն են թակում՝ վարկերը մարելու ժամանակն է: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում  

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը Ռուսաստանում պահվող մոլդովացի երկու գերի ազատ է արձակվել փոխանակման շրջանակում Նվիրյալ ես, վախենում են. Շուշան Պետրոսյանը` Կանդազին Տեղական հակահետախուզությունը շատ ավելի լավ է աշխատում, քան ադրբեջանականը. փորձագետ Ավտոմեքենա վարելու իրավունք չունեցող վարորդը Միասնիկյան պողոտայում «BMW»-ով գլխիվայր շրջվել է Գրեթե նույն ճակատագրին է արժանացել նաև հիվանդանոցը. Գառնիկ Դանիելյան Իրանը նշել է առևտրային նավերի համար Հորմուզի նեղուցի բացման պայմանը Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգի տակ կհայտնվի․ ICC Երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզում ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից «Ջերմուկի» առանձին խմբաքանակների առգրավումը լուրջ խնդիր չէ․ Օնիշչենկո Որոշակի քայլեր ենք անելու Ադրբեջանին քանդված եկեղեցիների համար պատժելու ուղղությամբ. Արտակ Բեգլարյան Կինը ոստիկաններին հայտնել է, որ իր 9-ամյա տղայի հետ խաղացող երեխայի մայրը ապտակել է նրան Նիկո՛լ, հլը ասա՝ էդ ո՞նց Կոշի գաղութից քեզ տեղափոխեցին Արթիկի գաղութ․ Սամվելյան (video) Նիկո՛լ, դու ինձ ասա՝ երբ ես գնում Ապարան, ես քո գլխին տես՝ ինչ եմ անելու․ քաղաքացի (video) «Կենտրոնացե՛ք Ալեն ու Նիկո՛լ, հիմա ձեզանից ո՞վա ավելի հիմար»․ Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am