Եթե շարժումը հարթակ հանի մարդկանց, որոնց ժողովուրդը չի ընդունում, անհաջողության է մատնվելու․ Լևոն Զուրաբյան

Այս բողոքը հասունացել է հայ ժողովրդի մեջ, այլ հարց է, թե բողոքի ալիքը ճիշտ կտանեն, թե սխալ, դա վճռվելու է այս օրերին։


Այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Դժգոհությունը շատ մեծ է, ժողովրդի զանգվածային ընդվզման նախադրյալերը շատ մեծ են, ամեն ինչ կախված է այսօրվա նախաձեռնողներից, նրանց քաղաքական ուղերձներից, քայլերից։ Միայն իշխանափոխության պահանջը չէ, ճիշտ ուղերձ է նաև այն, թե ինչի համար ես քննադատում Նիկոլ Փաշինյանին։ Ինչ-որ մեկը կարող է գա ասի՝ ուզում ենք Վիլսոնյան Հայաստանը վերականգնենք, եթե չես անում, քեզ քննադատում ենք, կամ այն ինչ արեց պառլամենտական ընդդիմությունը, երբ ասաց՝ եկեք 1993թ-ի ճակատային գծով անենք սահմանազատումը, ինչը հիմարություն է։


Եթե այդ տեսակետից պետք է սկսեն քննադատել Նիկոլ Փաշինյանին, դրանով միայն կուժեղացնեն նրան։ Իսկ, եթե խոսքը գնա նորմալ, ռեալ պահանջների մասին, օրինակ մերժել այս անգլուխ հատվածային սահմանազատումը, առաջարկել ամբողջական սահմանազատում, բայց չմերժելով սահմանազատման գաղափարը կամ Ադրբեջանի հետ հաշտության գնալու գաղափարը։ Եթե մոտեցումները այսպիսին լինեն, ժողովուրդ կհավաքվի»,- ասաց նա։

Զուրաբյանի խոսքով՝ շարժումը չպետք է ունենա արկածախնդրային օրակարգ, հակառակ պարագայում այն անհաջողության է մատնվելու։

«Եթե ամեն ինչ ճիշտ արվի, կարելի է հասնել արդյունքի, բայց չենք կարող ոչինչ երաշխավորել։ Հարցերը պետք է լուծել ընտրություններով, ուրիշ տարբերակ չկա։ ՀԱԿ-ը ունի շատ կոշտ քննադատություն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը ու համերաշխ ենք բողոքի ալիքի հետ, բայց ամեն ինչ կախված է քաղաքական մեսիջներից։ ՀԱԿ-ի բառապաշարում միանալ բառ չկա, մենք կամ առաջնորդում ենք կամ հետևում ենք ու տալիս ենք գնահատական։

Եթե այս շարժումը հարթակ հանի մարդկանց, որոնց ժողովուրդը չի ընդունում, եթե հարթակը սխալ ձևավորվի, դա խնդիր է, և շարժումը անհաջողություններ կունենա»,- ընդգծեց Զուրաբյանը։

Նրա խոսքով առայժմ ձևավորված հարթակ ինքը չի տեսնում։

դիտվել է 187 անգամ
Լրահոս
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը խստիվ դատապարտում է անզեն ցուցարարների հանդեպ բիրտ ուժը Վե՛րջ․ երեկվա ջարդից հետո Նիկոլն իր թիմին «բագաժ» տվեց․ Արամ Հարությունյան (video) Հայաստանն աղետալի դրության մեջ գցած դավաճանական իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է հեռանան. «Շանթ Դաշինք» Ծնկի եկած Նիկոլը չի ուզում թույլ իշխանություն Փողոցի ուժին քաջ ծանոթը սարսափում է փողոցի ուժից, սարսափում է, որ ժողովուրդը կսկսի կրկին գիտակցել իր կարևորությունը. Իսայան Ամոթ բոլորիդ, բոլորդ էլ նույնն եք՝ կեղծիքով, ստով, վահանների հետևը ոհմակի պես թաքնված. Բագրատ Սրբազան Նիկոլը սպառնում է կրկնել արյունահեղությունը Ոստիկանապետը թող մտածի իր և իր որդու գործարքների մասին․ Բագրատ Սրբազան (video) Ալիևին պարտված Փաշինյանը հոխորտում է Լուկաշենկոյի վրա Կղերաֆեոդալական Նիկոլը Փաշինյանը հին երգն է երգում Նիկոլը դուրս է գալիս ՀԱՊԿ_ից, բայց վախենում է օր ասել Արա՛ իջի, արա՛-ն դու ես․ Ալեն Սիմոնյանը լկտիացավ, Սեյրան Օհանյանի հետ վիճեց (video) Բռնարար Նիկոլը գոհ է ոստիկաններից Սորոսական այս խուլիգանկայի բառամթերքին նայեք. Համբարյան Եթե մեր հայրենիքի ազատությանը հասնելու ճանապարհը անցնում է բանտերով՝ ես պատրաստ եմ անցնել դրանով․ Գերասիմ Վարդանյան «Կապիտուլյանտ Նիկոլ. «Հայտարարում եմ, որ այս պահից սկսած ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»» Նիկոլի նյարդային շարժումներն՝ Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ (video) Վախկոտ ցինիկը Առաջ գրեչկա էիք ուտում, իսկ հիմա՝ երևի սև իկրա Նիկոլի «Դըխկ» ոստիկանը նորից լկտի պահվածք դրսևորեց Բագրատ Սրբազանի նկատմամբ․ իրավիճակը լարվեց (video) Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ պետական հանցագործ է. նա վիժեցնում է քաղաքական փոփոխությունների անցնցում տարբերակը Լավ գմփացնում էին․ մտածված աժիոտաժ ստեղծեցին, որ Նիկոլը փախնի․ զոհվածի մայր Մարտաֆիլմ հիշեցնող կրակnցներով uպանություն՝ Արմավիրի մարզում. կասկածյալը դարանակալել ու դիմահար կրակել է զոhի վրա Ձեր սլաքները հեռո՛ւ տարք Հայոց Եկեղեցուց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից. Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ իշխանությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am