Ալիևների մասնակցությամբ օֆշորային սկանդալը բացահայտած լրագրողի մահը կարող է պատվիրված սպանություն լինել

Մալթայում հազարավոր մարդիկ հարգանքի տուրք են մատուցել երկրի ամենահայտնի լրագրողի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի մասնակցությամբ Պանամայի օֆշորային սկանդալը բացահայտած Դաֆնա Կարուանա Գալիցիայի հիշատակին, ով զոհվել է մեքենայի պայթյունի հետևանքով: Հոկտեմբերի 16-ի երեկոյան Սլիեմա քաղաքում կայացել է լրագրողի հոգեհանգստի արարողությունը, որի ընթացքում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Մալթայում շատ մարդիկ նաև փոխում են «Ֆեյսբուք»-ի իրենց էջերի գլխավոր լուսանկարները և ի նշան Գալիցիայի հիշատակի տեղադրում են սև քառակուսիներով լուսանկար: 53-ամյա լրագրողը զոհվել է հոկտեմբերի 16-ին մեքենայի պայթյունի հետևանքով: Նրա մեքենան պայթյունի հետևանքով մի քանի մասերի է բաժանվել: Դեպքի վայր է ժամանել նաև նրա որդին և փորձել է բացել մեքենայի դռները, իսկ այդ ընթացքում երկու ոստիկան փորձել են կրակմարիչով հանգցնել մեքենայում բռնկված հրդեհը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտաս Սխինասը նշել է, որ լրագրողի մահը կարող է պատվիրված սպանություն լինել: Նա շեշտել է, որ Եվրահանձնաժողովը կոչ է անում մանրամասն հետաքննել դեպքը և խստորեն պատժել բոլոր մեղավորներին: Մալթայում հայտնի բոլոր քաղաքական գործիչները, ինչպես նաև վարչապետ Մուսկատը դատապարտել են լրագրողի սպանությունը: Դաֆնա Կարուանա Գալիցիան Մալթայի ամենահայտնի լրագրողն էր: Նա անգլերեն բլոգ է վարել, որում անդրադարձել է հիմնականում կոռուպցիայի վերաբերյալ թեմաների: Նրա որոշ հրապարակումների ընթերցումների թիվը գերազանցել է նույնիսկ Մալթայի 400 հազար բնակչության թիվը: Գալիցիան հետաքննություն էր իրականացրել և պարզել, որ Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը Պանամայում օֆշորային ընկերություններ ունի: 2017թ. նա հայտնել էր, որ Մալթայի վարչապետի կնոջը պատկանող օֆշորային ընկերությունը գումարներ է ստացել մի ընկերությունից, որը կապ ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աղջկա հետ: Այդ հրապարակումից հետո երկրում նշանակվեցին արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքում կրկին հաղթանակ տարավ Ջոզեֆ Մուսկատը:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը Ռուսաստանում պահվող մոլդովացի երկու գերի ազատ է արձակվել փոխանակման շրջանակում Նվիրյալ ես, վախենում են. Շուշան Պետրոսյանը` Կանդազին Տեղական հակահետախուզությունը շատ ավելի լավ է աշխատում, քան ադրբեջանականը. փորձագետ Ավտոմեքենա վարելու իրավունք չունեցող վարորդը Միասնիկյան պողոտայում «BMW»-ով գլխիվայր շրջվել է Գրեթե նույն ճակատագրին է արժանացել նաև հիվանդանոցը. Գառնիկ Դանիելյան Իրանը նշել է առևտրային նավերի համար Հորմուզի նեղուցի բացման պայմանը Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգի տակ կհայտնվի․ ICC Երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզում ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից «Ջերմուկի» առանձին խմբաքանակների առգրավումը լուրջ խնդիր չէ․ Օնիշչենկո Որոշակի քայլեր ենք անելու Ադրբեջանին քանդված եկեղեցիների համար պատժելու ուղղությամբ. Արտակ Բեգլարյան Կինը ոստիկաններին հայտնել է, որ իր 9-ամյա տղայի հետ խաղացող երեխայի մայրը ապտակել է նրան Նիկո՛լ, հլը ասա՝ էդ ո՞նց Կոշի գաղութից քեզ տեղափոխեցին Արթիկի գաղութ․ Սամվելյան (video) Նիկո՛լ, դու ինձ ասա՝ երբ ես գնում Ապարան, ես քո գլխին տես՝ ինչ եմ անելու․ քաղաքացի (video) «Կենտրոնացե՛ք Ալեն ու Նիկո՛լ, հիմա ձեզանից ո՞վա ավելի հիմար»․ Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am