Անկեղծանամ։ Հուսով եմ, որ քեզ էլ կտեսնեմ այնտեղ. Գեղամյան

Անկեղծանամ։ Ես շատ կուզեի գլուխս կախ զբաղվեի իմ գործով՝ թյուրքագիտությամբ։ Ամեն օր առանց տագնապի գրեի հոդվածներ, դասավանդեի ու վերլուծական տեղեկանքներ կազմեի, որոնք կօգնեին իմ պետությանը դիմադրել թշնամիներին։ Այսօր ես չունեմ նման հնարավորություն։ Որովհետև մեր պետության ղեկին գտնվող մարդկանց հետաքրիր են ոչ թե մեր պետության շահերը, այլ իրենց սեփական իշխանությունը։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է պ․գ․թ, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Ու մեր՝ հասարակ քաղաքացիներիս բոլոր ջանքերը ջուրն են ընկնում։ Բոլորիս վճարած հարկերով մեր ու մեր ծնողների արած գործերը զրոյացվում են։ Մեր սարքած տներն ու լաբորատորիաները, մեր կառուցած դպրոցներն ու ճանապարհները անցնում են թշնամուն։

Հնարավոր չէ զբաղվել մենակ սեփական գործով՝ չնկատելով, որ այն ամենը, ինչ մենք կառուցում ենք, թղթով հանձնվում է թշնամուն. էս պահին՝ Տավուշի 30 տարվա ամրացված սահմանները, երեկ՝ 30 տարի շենացված Արցախը, վաղը՝ Արարատն ու Սյունիքը։Ուստի սեփական գործով զբաղվելուց զատ պետք է անել ևս մեկ բան. պայքարել սեփական հողում սեփական գործով զբաղվելու իրավունքի համար։ Սա կոչվում է քաղաքականություն։ Սա կոչվում է հայրենատիրություն։Եթե Հայաստանում չփոխենք իշխանություն, ամիսների ընթացքում ունենալու ենք լիարժեք թուրքական վերահսկողություն ու դատարկված Հայաստան՝ առանց մեր տանը սեփական գործով զբաղվելու հնարավորությամբ։ Սա ասում եմ որպես Թուրքիան և Ադրբեջանը լավ ճանաչող մարդ։ Իրենց արվող զիջումները բերելու են նոր պատերազմ ու երաշխավորված պարտություն թուրքերից։ Մինչդեռ դիմադրությունը հնարավորություն է հաղթելու և զարգանալու։Ընտրությունը քո ձեռքերում է, հարգելի՛ ընթերցող։ Ընդամենը պետք է չլռել ու դուրս գալ պայքարի մի քանի օր։ Ու էս մղձավանջը կվերջանա, ու բոլորս նորից կզբաղվենք մեր գործով՝ իմանալով, որ պետություն ունենք ու մեր ջանքերը գնում են էդ պետության պաշտպանությանը։ Մի քանի ժամից կհանդիպենք Հանրապետության հրապարակում։

Հուսով եմ, որ քեզ էլ կտեսնեմ այնտեղ»,- գրել է Գեղամյանը։

դիտվել է 3103 անգամ
Լրահոս
Բագրատն ու ընդդիմությունը ծրագրում են մարդկանց բերել ԱԺ, պահել մի քանի օր և տանել բախումների․ Կոնջորյան Արդեն երրորդն օրն է՝ փակ է Բաղրամյան պողոտան Սեմյոնովկա-Ծովագյուղ հատվածում 1 ժամում թափվել է Երևանում հունիս ամսվա տեղումների նորմայի եռապատիկի չափ անձրև. Սուրենյան Ինչու չի հաջողում շարժումը Հիմա հունիսի 17-ին լինելո՞ւ է արտահերթ նիստ, թե՞ չի լինելու ԱԺ–ում Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ստուգում են աթոռները. սեղաններից հավաքել են շշերը Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում Ժամը 15։00-ին բոլորիդ սպասում եմ, ժողովուրդ. Բագրատ Սրբազան Անհրաժեշտ է միջազգայնորեն իրազեկել Հայաստանի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի քաղաքականության մասին․ Թաթոյան Եվրոպան մերժում է «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչներին և «այո» է ասում խաղաղության ազգային-դեմոկրատական ուժերին. Հայաստանին նույնպես սպասում է այս ալիքը Մարտաֆիլմ հիշեցնող կրակnցներ՝ Երևանում․ սպանվել է քրեական հեղինակություն համարվող «Ֆազը» ՔՊ-ական պատգամավորների ընտանիքի անդամների կարիերան եւ աշխատավարձը սրընթաց աճում են «Ոստիկանության գվարդիայի մասին» նախագիծը «թաքնված» հարց է լուծում Ո՞վ է շպիոնը Ալեն Սիմոնյանի կողմնակիցները միանշանակ կողմ են արտահայտվել Սրբազանին մեկուսացնելու սցենարին Ո՞րն է լինելու հաջորդ քայլը Ուժային կառույցները խիստ են լինելու. չեն խնայելու անգամ Սրբազանին «Հայաստան» դաշինքը վերահաստատել է` ողջ ռեսուրսով աջակցելու է Սրբազանի առաջնորդած շարժմանը Փողի խնդիր է առաջացել Դոցենտը դատի է տվել Ագրարայինին Գլոբալ պատերազմի կուսակցությունը պարտվում է. տարոսը Փաշինյանին. Անդրանիկ Թևանյան Լոռու մարզի բնակիչներն անհանգստացած են, անձրևները շարունակվում են, գետը կրկին բարձրանում է Այս պայքարի ակնկալիքը մեկն է՝ Հայրենիք և պատիվ․ առաջնային նշանակությունը մեր հաղթական արդյունքն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am