Վերնախավը՝ իր «ճշտով»
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Վերջերս Աժ պատգամավորներից մեկը, մյուսի «պատիվը» պաշտպանելով, ասել է, որ իր գործընկերը «ճշտով ապրող տղա է»: Դա ասում է բարձրագույն օրենսդիր մարմնի ներկայացուցիչը՝ պետական այն կառույցի, որը մեզ՝ քաղաքացիներիս համար պետք է մշակի մեր երկրի հետագա զարգացման հայեցակարգը: Եթե սև հումոր անենք, կարող ենք ասել, որ նա այդ առումով կատարում է իր առաքելությունը՝ հասարակությունը հենց այդպես էլ «զարգանում է»: 25 տարում ջրի երես է բարձրացել տիղմը՝ «իրա ճշտով», և ուզենք-չուզենք՝ հենց նա է թելադրում հասարակական վարքի ստանդարտներ: Նրանց «սիրըմ-հարգըմ» են, նրանց նախանձում են, նրանց հարստության մասին բամբասում են, նրանց անիծում են, կարևոր չէ՝ հենց նրանք են հասարակական հասարակական դեգրադացիայի գլխավոր դիրիժորները: Բնականաբար, հարց է առաջանում՝ ինչից սկսել՝ այս փակուղուց դուրս գալու համար: Ինձ ահամր պատասխանը պարզ է՝ պետք է սկսել կրթությունից, դաստիարակությունից, լուսավորությունից»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
