«Երբ գործս պիտի վերջանա տուն հասնեմ ու կնոջս մի լավ ծեծեմ». որն է իսկական բռնությունը

Այսօր խորհրդարանում «Ընտանեկան բռնութան կանխարգելման մասին» օրինագծի քննարկման ժամանակ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հայտարարեց, որ ամեն բռնություն, որ տեղի է ունենում ընտանիքում, դեռ ընտանեկան բռնություն չէ, առավել ևս դաստիարակչական միջամտությունը չի կարող բռնություն համարվել: «Սուրբ գրական Աստվածաշնչում ասվում է. «Այն հայրը, ով սիրում է որդուն, խրատում է», իսկ խրատել բառը գրաբարում ունի ֆիզիկական ներգործության իմաստ, առավել ևս տղաների նկատմամբ, որովհետև այդ նույն խտրական բառն է օգտագործում Պիղատոսը, երբ Քրիստոսին ուղարկում է մտրակելու, ասում է՝ «կխրատեն և բաց կթողնեն», ուրեմն այստեղ պետք է սարսափել դաստիարակչական միջամտություններից։ Ընտանեկան բռնությունը ես այն իմաստով եմ հասկանում, որ ինչ-որ մեկն ունի առանձնաշնորհ դիրք և չարաշահում է այն ու նվաստացնում է դիմացինին», - նշեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։ Ինչպես ասաց՝ այսքան տարի ապրել ենք առանց այս օրենքի, կարող ենք էլի ապրել, կարող էինք նաև առանց Սահմանադրության ապրել: «Մենք գիտենք հանցագործության մասին, բայց որևէ մեկին հայտնել չենք կարող: Ավելի լավ է օրենք ունենալ, քան չունենալ: Պետք է կատարվեն այն բոլոր լրացումները, որոնք անհրաժեշտ են: Ես անցած անգամ էլ ասեցի, այստեղ կանխարգելիչ բաներ չեմ տեսնում», - նշեց նա: Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նաև ընդգծեց, որ անհրաժեշտ է հստակ տարանջատել, թե ինչ է նշանակում բռնություն։ «Ընտանեկան բռնություն է այն, երբ մտածում ես՝ «երբ գործս պիտի վերջանա տուն հասնեմ ու կնոջս մի լավ ծեծեմ»։ Սադիստական հակումներով մարդիկ լեփ լեցուն են և դրա մասին մենք լավ գիտենք, բայց դրանք թաքնված իրողություններ են։ Խոսքը ընտանիքում թաքնված սադիզմի մասին է։ Այդ սադիզմը պետք է կանխարգելել՝ ուղղված երեխայի և կնոջ նկատմամբ, երբեմն նաև՝ կնոջ կողմից ամուսնուն նկատմամբ», - ասաց եպիսկոպսը։ Վերջինս նկատեց, որ եթե շատերը պնդում են, որ օրինագիծը ընդունելի չէ քրիստոնեական ընտանիքի համար, ապա ինչու չընդվզեցին ամուսնալուծությունների և հղիության ընդատման իրավունքի դեմ։ «Ամուսնալուծությունների հնարավորությունը շատ լավ ընդունեցին և չասացինք, որ գալու է մեր ընտանիքը խաթարի։ Բայց հիմա խոսում ենք բռնությունների մասին և մտածում ենք, որ ընտանիքի համերաշխությունը սրանով կարող է խաթարվել։ Կամ այն վիժումներն ու աբորտները, որ մեր իրականության մեջ տեղի են ունեում, սրանք ի՞նչ է քրիստոնեական ընտանիքին հատուկ վարվելակերպ են։ Սովորեցնում եք երկու կամ մեկ զավակից ավելի չունենալ։ Այ հղիության կանխարգելման մասին երբ օրենք կար, կարծես ոչ մեկդ դրան դեմ չեղաք, բայց քրիստոնեական ընտանիքն այն չէ, ինչ մենք ենք հասկանում, այլ այն է, ինչ սուրբ գիրքը մեզ թելադրում է, բայց հաճախ մենք ընդունում ենք այն քրիստոնեական սկզբունքները, որոնք մեզ հաճելի են», - նշեց նա։ Եպիսկոպոսնը նաև հավելեց, որ ավելի լավ է ունենալ բռնությունը կանխարգելող օրենք, քան չունենալ օրենք ընդհանրապես։

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը Ռուսաստանում պահվող մոլդովացի երկու գերի ազատ է արձակվել փոխանակման շրջանակում Նվիրյալ ես, վախենում են. Շուշան Պետրոսյանը` Կանդազին Տեղական հակահետախուզությունը շատ ավելի լավ է աշխատում, քան ադրբեջանականը. փորձագետ Ավտոմեքենա վարելու իրավունք չունեցող վարորդը Միասնիկյան պողոտայում «BMW»-ով գլխիվայր շրջվել է Գրեթե նույն ճակատագրին է արժանացել նաև հիվանդանոցը. Գառնիկ Դանիելյան Իրանը նշել է առևտրային նավերի համար Հորմուզի նեղուցի բացման պայմանը Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգի տակ կհայտնվի․ ICC Երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզում ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից «Ջերմուկի» առանձին խմբաքանակների առգրավումը լուրջ խնդիր չէ․ Օնիշչենկո Որոշակի քայլեր ենք անելու Ադրբեջանին քանդված եկեղեցիների համար պատժելու ուղղությամբ. Արտակ Բեգլարյան Կինը ոստիկաններին հայտնել է, որ իր 9-ամյա տղայի հետ խաղացող երեխայի մայրը ապտակել է նրան Նիկո՛լ, հլը ասա՝ էդ ո՞նց Կոշի գաղութից քեզ տեղափոխեցին Արթիկի գաղութ․ Սամվելյան (video) Նիկո՛լ, դու ինձ ասա՝ երբ ես գնում Ապարան, ես քո գլխին տես՝ ինչ եմ անելու․ քաղաքացի (video) «Կենտրոնացե՛ք Ալեն ու Նիկո՛լ, հիմա ձեզանից ո՞վա ավելի հիմար»․ Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am