Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ . Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 

«Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․

Մայիսի 9–ից հանրային մեծ, ավելի ճիշտ՝ շատ մեծ սպասումներ կան։

Կան տարբեր պատկերացումներ, թե ինչպես պետք է իրականացնել հեղափոխությունը/իշխանափոխությունը։ Այս առումով Բագրատ Սրբազանի խաչը, բառի բուն և փոխաբերական իմաստներով, շատ ծանր է, հետևաբար՝ չի՛ կարելի միայն նրա վրա թողնել ամեն ինչ։ Ամեն մեկն իր անելիքը պետք է անի ու չխուսափի իր բաժին պատասխանատվությունից։

․ ․ ․

Անվստահության սցենարի մասին

Քաղաքական դաշտում տևական ժամանակ է, ինչ քննարկման առարկա է դարձել հեղափոխության/իշխանափոխության ճանապարհներից մեկը։ Դա գործող վարչապետին ԱԺ–ի միջոցով անվստահություն հայտնելն է։ Խորհրդարանական ընդդիմությունը պատգամավորական մանդատները պահելու թիվ մեկ հիմնավորումը հենց դա է ներկայացնում։ Ասում են՝ պահում ենք, մանդատը, որ պետք է եղած ժամանակ Փաշինյանին անվստահություն հայտնենք ու իշխանափոխության այդ տարբերակը կյանքի կոչենք։ Իրենց ասածի մեջ տրամաբանություն կա։ Եթե քաղաքական զարգացումները տանում են Նիկոլ Փաշինյանին ժողովրդական ճնշմամբ խորհրդարանում անվստահություն հայտնելու ուղղությամբ, ապա ընդդիմությունն, իրոք, անելիք ունի այնտեղ։

Մեջբերում ՀՀ սահմանադրության 115–րդ հոդվածից․ « 1․ Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:

Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, եւ ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել»:
Սա նշանակում է, որ ԱԺ–ում առնվազն 36 պատգամավոր պետք է ստորագրի Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ։ Դա անհրաժեշտ նվազագույն պայմանն է։

Եթե համարենք, որ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներում ամեն ինչ նորմալ է, ապա նրանց համատեղ ձայներն այս պահին 35 են։ Իշխան Զաքարյանը, որը «Պատիվ ունեմ»–ով էր դարձել պատգամավոր, լքել է այդ խմբակցությունը և դարձել «անկախ»։ Հիմա, այսպես կոչված, տնային աշխատանքը նրա և/կամ այլ իշխանզաքարյանների հետ է պետք տանել, որպեսզի այդ նվազագույն 36 պատգամավորական ստորագրությունը լինի։ Եթե, իհարկե, քաղաքական փոփոխությունների սցենարը զարգանա վարչապետի պաշտոնը զբաղեցնողին անվստահություն հայտնելու տարբերակով։

Ամփոփենք․ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու սցենարներից մեկը նրան խորհրդարանում անվստահություն հայտնելն է, որի համար պետք է սկզբում առնվազն 36 պատգամավորի, հետո՝ 54–ի «կողմ» քվեն (այսինքն՝ ՔՊԿ–ից առնվազն 18 հոգի պետք է դեմ գնա Փաշինյանին)։ Դա նշանակում է, որ այս սցենարով հեղափոխությունը/իշխանափոխությունը, ավելի ճիշտ՝ դրա մեկնարկը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ Իշխան Զաքարյանն է (կամ նրա նման մեկը (Շիրակ Թորոսյանին աչքի տակ պահեք)․ ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք)։

Իշխանափոխության այլ սցենարներ էլ կան, բայց այդ մասին հաջորդիվ։

Մայիսի 9–ը ցույց կտա, թե որ ուղղությամբ է զարգանալու համաժողովրդական շարժումը»։

դիտվել է 349 անգամ
Լրահոս
Թող իրենք էլ դնեն ու Փաշինյանը հայտարարի, որ ԺՊ չի լինելու. Մինասյան Մալավիի փոխնախագահը զոհվել է ավիավթարից Օդի ջերմաստիճանը հունիսի 12-16-ին՝ աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Ճանապարհ փակելու համար տնային կալանքի տակ գտնվող 19-ամյա Սերգեյ Առաքելյանն ազատ արձակվեց Երևանում շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել. կան վիրավորներ Սկսում եմ հացադուլ. Հայաստանն այլևս իրավական պետություն չէ Փաշինյանի և իր կոռուպցիոն աջակիցների ջանքերով. Պարույր Հայրիկյան Լուկաշենկոն օկուպացված Շուշին «դրախտ» է անվանել Սրբազանը ֆուտբոլ է խաղում Բաղրամյան պողոտայում (video) Ի՞նչ կլինի, եթե ընդդիմադիր պատգամավորները վայր դնեն մանդատները. Ստեփան Դանիելյան «ՔՊ-ի հերն էլ անիծած, շուտ բացեք, անցնեմ էլի»․ ակցիա՝ Աբովյան փողոցում (video) Իշխան Զաքարյանը կստորագրի իմպիչմենտի թղթի տակ, եթե․․․ Արծվիկ Մինասյան (video) Արամ Հովհաննիսյանն արտաշատցի է չէ՞, էս ամեն ինչը վերջացավ, մենք հանդիպելու ենք․ Գերասիմ Վարդանյան (video) Իրազեկման ակցիայի ժամանակ նիկոլական սադրիչը վրա տվեց (video) Կանայք պարալիզացրին Տերյան փողոցը (video) Ամաչու՞մ եք, որ Աննա Հակոբյանի հետ մտերիմ եք․ լրագրողը՝ զոհված զինվորի դատավոր մորը (video) Ալեն Սիմոնյանը թող գնա Բաքու, իրեն սպասում են․ քաղաքացի (video) Երասխի խաչմերուկում ստուգում են բոլոր մեքենաները ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք իրենց կենսաթոշակային խնայողությունները կկարողանան տեղափոխել ՀՀ կենսաթոշակային ֆոնդեր Պարոն Օհանյան, մի ընդհատեք, տեղից մի խոսեք, վերջացրեք տեղից խոսելը. Ալեն Սիմոնյան Բագրատ Սրբազանի լայվը Բաղրամյան պողոտայից (video) «Մոտենում ենք խաչմերուկին, որտեղ տեղի է ունեցել հրեշավոր արարք» Ես Նիկոլ Փաշինյանին վաղուց եմ ներել, իմ Աբգարը ինձ ասել է, որ ես իրեն ներեմ. Գեղամ Նազարյան. Aravot.am Հերիք եղավ, բոլ եղավ, ինձ մի ասեք. պարոն Օհանյան, տեղից մի խոսե'ք, լռե'ք․ Ալեն Սիմոնյան (video) Մեզ թակարդի մեջ են մեզ գցում․․․ (video) Անհետ կորած համարվող ադրբեջանցի զինծառայողին մահացած են գտել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am