Ես լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

Ես լիովին աջակցում եմ Բագրատ Արքեպիսկոպոսի նախաձեռնությունը։ Սատարում եմ Միքաէլ Սրբազանին: Ամբողջովին սատարում եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգեւոր Խորհրդի կոչն ու հայտարարությունը: Այսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը: Այսօր հզոր պիտի հնչեն հայոց զանգերը մեր հոգիներում՝ վասն զի սթափվելու եւ արթնանալու ժամն է եկել: Բավական է ստորադասված ձեւով միակողմանի զիջումներ անենք։ Թշնամու ախորժակը անսահման է։

Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի թեմի նախկին առաջնորդ, Հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

«Ինչու՞ չենք պահանջում որ թշնամին դուրս գա Հայոց գրավյալ տարածքներից, ինչու՞ չենք պահանջում մեր Արծվաշենը, ինչու՞ չենք պահանջում մեր գերիների ու Արցախի իշխանավորների ազատագրումը։ Ինչու՞ ենք միակողմանի ականազերծում մեր սահմանագծերը։ Հանուն ինչի՞ պիտի հանենք մեր զինանիշից Մասիս սարը։ Հանուն ինչի՞ պիտի փոխենք մեր սահմանադրությունը։ Երբ՞ պիտի դասեր քաղենք պատմությունից՝ ում հավատալ իսկ ում ոչ։ Դեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քաղաքացին։ Վեցը տարի է մենք տեսնոմ ենք քաղաքական իշխանության պարտությունները, որոնք դեմագոգիայի միջոցով փորձում են արդարացնել իրենց արածները։ Բավ է մեզ վախեցնել պատերազմի սպառնալիքով հանուն ձեր աթոռներին կառչաց մնալու համար։ Ավելի լավ է պատվով մեռնել քան հավետ ստորադաս ու վիրավորական ստրկության մեջ ապրել:

Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին։ Իսկական պահն է ստեղծելու նվիրյալ ու պրո հայկական իշխանություն, որը կդառնա մեր պետության ու ժողովրդի տերն ու տիրականը։ Այո, պատմության ընթացքում հաճախ է եղել որ մեր Մայր Եկեղեցին ստիպված է եղել արթնացնել մեր ժողովրդին, միաբանել ու տանել դեպի փրկության ափերը։ Ես հավատում եմ Հայոց ներուժին ու նրա գիտակցությանը։

Աստված օրհնեալ պահի Հայոց Ազգն ու Բանակը, մեր Պետությունն ու Մայր Եկեղեցին»։

դիտվել է 124 անգամ
Լրահոս
Թուրքիան հետևում է «Ղարաբաղում» տեղի ունեցող իրադարձություններին. Էրդողանը՝ Ալիևին ՔԿՀ պաշտոնատար անձինք մեղադրվում են դատապարտյալներից և կալանավորներից կաշառք ստանալու մեջ Իրենք ուղղակի ինչ որ հիվանդություններով են տառապում․ Արցախի ԱԺ պատգամավորը՝ Կոնջորյանին (video) «Դուք էդքան չկաք», «Հանգիստ նստեք տեղներդ». ԱԺ–ում կրքերը թեժացան (video) Ինչպես է առանց մրցույթի սեփականաշնորհվել Ջրաշխարհի տարածքն ու հարակից լանջը․ Հետք Ցնցումների երաշխավորը Նիկոլ Փաշինյանն է իր կառավարման առաջին իսկ օրից. Արման Վարդանյան «Հայբուսակ» համալսարանի ռեկտորը մի շարք անձանցից վարձավճար է վերցրել համալսարան ընդունելու պատրվակով. տուժողներին պատճառված 15 մլն դրամ վնասը վերականգնվել է Իրանի կոշտ դիրքորոշումները ցույց են տալիս, որ տարածաշրջանում ՀՀ-Իրան շահերը համընկնում են Ոստիկաննե՛ր, համոզվա՛ծ եղեք, Փաշինյանը ասելու է՝ ինքն անհամաչափ ուժ կիրառելու հրաման չի տվել․ Արտակ Զաքարյան Երևանում 41-ամյա տղամարդը վիճաբանել, ծեծի է ենթարկել անչափահասներին, զենքի նման առարկայով սպառնացել Իշխանությունները մեծ ուժեր են կուտակել ու փորձում են մեր ծրագրերը կասեցնել. Գառնիկ Դանիելյան Կոնջորյանի կնոջ աշխատավարձը եւս մեկ միլիոն դրամով ավելացավ 96 ժամվա գործոնն ու... քպականների մեկշաբաթյա «քննությունը» 53 ձայն կունենաք, 54-րդը համարեք՝ գրպաններդ դրված. Իշխան Զաքարյան Արտահերթ նի՞ստ, թե՞ սաբոտաժ ՔՊ-ն իր սրտի թեկնածուին դեռ չի գտել Հ1-ը ումից ինչ գնով ցանկացել՝ գնել է ՔՊ-ն ո՞ւմ կընտրի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը զուգահեռ նախաքննական մարմինը ուժեղացնում է դիրքերը. նոր նշանակումներ Ինչպե՞ս են ուզում նվազեցնել դժգոհությունը ոստիկանության համակարգում 4 գույքի նվիրատվություն մեկ տարում, դրամական միջոցներ, վարկեր. ի՞նչ է հայտարարագրել ԿԸՀ նախագահը «Սա հրաբուխ չէ , ամպրոպ է». Սուրենյան ՀՖՖ-ն միջոցառում կազմակերպող է դարձել. Ֆուտբոլը հետին պլանում է Փաշինյանական «դիվերսիֆիկացիա». Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կախվածությունը Ռուսաստանից հասել է մոտ 60 տոկոսի Պարույր Հայրիկյանը հացադուլ է սկսում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am