ԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների

Պետեկամուտների կոմիտեի կողմից եռամսյակի կտրվածքով 1000 խոշոր հարկատուների ցանկը հրապարակելուց հետո մամուլն առանձին-առանձին անդրադարձավ այս կամ այն հարկատուի գրանցած ցուցանիշներին և որոշ լրատվամիջոցներ այս առումով առանձնացրեցին տարեկան կտրվածքով թիվ մեկ հարկատու՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գրանցած ցուցանիշները՝ ընդգծելով, որ «եռամսյակային կտրվածքով ԶՄՊԿ-ն զիջել է իր դիրքերը և էականորեն նվազեցրել հարկային պարտավորությունների գծով պետական մուծումները»։

InfoPort.am-ը փորձեց վերլուծել ՊԵԿ-ի հրապարակած տվյալները և ի մասնավորի ԶՄՊԿ-ի եռամսյակային ցուցանիշները։ Համադրելով ՊԵԿ-ի կողմից հրապարակված տվյալները և ԶՄՊԿ-ի բաց աղբյուրներում տեղ գտած հաշվետվությունները, պարզ է դառնում, որ պնմդումները, թե ԶՊՄԿ-ի հարկերը պակասել են, մակերեսային բնույթ են կրում և հիմնված են ՊԵԿ-ի աղյուսակում ձեռնարկության հորիզոնականի իջեցման փաստի վրա լոկ, սակայն այդ վերլուծություններում հաշվի չեն առնվել հարկային մուծումների մասով թվային տվյալները՝ մասնավորապես այս փաստը, որ նախորդ եռամսյակի համեմատ ԶՄՊԿ-ն շուրջ 140 մլն դրամով ավելացրել է հարկերի գծով բյուջետային մուտքերը՝ 2024թ. հունվար-մարտ ամիսներին վճարելով 15.626.783 հազար դրամ հարկ։

Ընդ որում ավելի խորքային վերլուծությունները ցույց են տալիս, որ հաջորդ եռամսյակում ընկերության վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի տվյալները։ Առաջին եռամսյակում չեն արտացոլվում տարեկան հաշվետվությունները, որոնք ըստ հարկային օրենսգրքի ներկայացվում են ապրիլին, և տարեկան վճարների մեծ մասը՝ ռոյալթիի և շահութահարկի մասով արվում է այդ ամսին։ Ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ արդեն իսկ ապրիլ ամսին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ։ Բայց սա արդեն կարտացոլվի հաջորդ եռամսյակում։

Սակայն հետաքրքիր է նաև մեկ այլ փաստ։ Նախորդ 10 տարիների նույնիսկ միայն առաջին եռամսյակի հարկային վճարումների տվյալները ցույց են տալիս, որ վերջին երեք տարում հարկային մուտքերը նախորդ տարիների համեմատ կրկնակի, որոշ դեպքերում եռակի կամ քառակի անգամ աճել են։ Թե ինչ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով է նախորդ տարիներին ԶՊՄԿ-ն զգալիորեն պակաս հարկեր վճարել, և վերջին տարիներին՝ զգալիորեն ավելացրել հարկային մուծումները՝ առանձին վերլուծության թեմա է։

Սակայն անգամ ամենապարզ fact-cheking-ը ցույց է տալիս, որ հակառակ որոշ լրատվամիջոցներում պնդումներին՝ ԶՊՄԿ-ում սեփականատիրոջ փոփոխությունից հետո հարկային մուտքերը ոչ միայն չեն պակասել, այլև զգալիորեն աճել են։

Ի դեպ, եթե ԶՊՄԿ-ն վերջին երեք տարում անշեղորեն առաջին հարկատուն է՝ տարեկան կտրվածքով, նախորդող 7 տարների ընթացքում ԶՊՄԿ-ն առաջին հորիզոնականում է եղել միայն մեկ անգամ, մյուս տարիներին զբաղեցնելով հարկատուների ցուցակի, 4-րրդ, 5-երորդ, նույնիսկ 16-երորդ տեղերը։ Սրանք ընդամենը փաստեր են, որոնք այլ կերպ տեսնել ու ներկայացնել հնարավոր է միայն միտումի ու դիտավորության և ոչ օբյեկտիվ լրագրության պարագայում։

 

ԶՊՄԿ-ն հարկատուների ցանկում 2014-2023 թթ-ին


2023 1-ին տեղ 70,881,967
2022 1-ին տեղ 143,933,308
2021 1-ին տեղ 61,958,091
2020 3-րդ տեղ 42,983, 578
2019 2-րդ տեղ 51,360,135
2018 1-ին տեղ 51,093,944
2017 5-րդ տեղ 18,670,324
2016 16-րդ տեղ 9,121,579
2015 2-րդ տեղ 27,505,901
2014 4-րդ տեղ 19,940,784

դիտվել է 343 անգամ
Լրահոս
Իրանում Ավստրիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը կանչվել է ԱԳՆ երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի «Տեղից սրանից հետո չխոսեք»․ Էդգար Ղազարյանի հարցից Ռուբեն Ռուբինյանը իրար խառնվեց (video) Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Հայկ Սարգսյան, դու Նիկոլի «մսաղացից» դուրս չես գալու․ ասեմ՝ ինչու․ Նաիրա Զոհրաբյան (video) Առիթից մի՛ օգտվեք ու ընդհատեք իմ խոսքը․ Քրիստինե Վարդանյանը՝ Ռուբինյանին (video) ՔՊ-ն Առուշին բանտով է սպառնացել․ Էդգար Ղազարյանը մանրամասնում է (video) Մոլորակների խոշորացման նախագիծ բերեք, Գարիկ Սարգսյանին էլ նշանակեք ղեկավար. Էդգար Ղազարյան (video) Ընդդիմադիր պատգամավորը չկարողացավ զսպել հուզմունքը․ «Ե՞րբ ադրբեջանցիները դուրս գալու Հայաստանից» (video) Արթուր Խաչատրյանը պոռթկաց (video) «Լեզուներդ կոխել եք համապատասխան տեղը, կզածնե՛ր»․ Հայկ Նահապետյանի կոպիտ խոսքը (video) Տիգրանաշեն գյուղը Հայաստանի տարածք է, թե ոչ․ Քրիստինե Վարդանյանի հարցի պատասխանին խառնվեց Ռուբինյանը (video) Ես շատ զայրացած եմ․․․ հանե՛ք էս հարցը․ Մամիկոն Ասլանյան (video) Խոչընդոտներ են ստեղծվում Լևոն Քոչարյանի տեսակցությունների համար․ փաստաբան Մենք թույլ չենք տալու ձեր սիրած զբաղմունքով զբաղվեք․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ին (video) Վաղը կգան, կասեն՝ էկեք Մատենադարանը քանդենք, պատերազմ կլինի․ Աբրահամյան (video) «Մի հուզվե՛ք»․ վեճ լրագրողի և ՔՊ-ականի միջև (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը հրաժարվե՞լ է Մոսկվայում ընդունել Փաշինյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Կը յուսանք ու կ՚աղօթենք, որ «իրական» Հայաստանէն մասեր Շուշիի ճակատագրին չենթարկուին՝ խաղաղութեան կեղծ շպարի ետին. Արամ Ա Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են․ Ռուբեն Սրբազան Սաուդցիները սխալ հաշվարկ կատարեցին. այն մոտ ապագայում կարող է տարածաշրջանում կրկին նոր վերադասավորումների բերել. Արտակ Զաքարյան Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Տիկին Գալյա՛ն, նշան տվեք՝ մենք կփորձենք ձեզ փրկել Ալիևից․ ընդդիմադիր (video) Սասուն Միքայելյա՛ն, մեզ հետ սպառնալիքով չխոսես․ Դավիթ Ղազինյան (video) Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am