Razm.info-ն գրում է. Հոկտեմբերի 17-ին Թբիլիսիում կայացել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտապի պետ Հուլուսի Աքարի և Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ Վլադիմիր Չաչիբաիայի հանդիպումը: Կողմերը քննարկել են եռակողմ ռազմական համագործակցությունը: Այս մասին հայտնում է ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը:
Գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, բանակի գեներալ Հուլուսի Աքարը և գեներալ-մայոր Վլադիմիր Չաչիբաիան քննարկել են՝
Երեք երկրների ռազմական համագործակցության հեռանկարները,
Տարածաշրջանում իրականացվող տնտեսական նախագծերի համատեղ պահպանությունը,
Տարածաշրջանային հիմնախնդիրները, այդ թվում
Արցախյան հակամարտությունը,
Վրաստանի տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրներ:
Հանդիպման արդյունքներից առայժմ այլ մանրամասներ չեն հրապարակվել: Հիշեցնեք, որ երեք երկրների զինված ուժերը սեպտեմբերին Վրաստանում խաղարկել էին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի պաշտպանության գործողություններ: Վարժանքների ընթացքում իրականացվել էր նաև բազմազգ բրիգադի շտաբի ստեղծման առաջադրանք:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը