«Անգամ այս իշխանության օրոք դատարանը վճռեց, որ Մանե Գևորգյանը զրպարտել է Արթուր Վանեցյանին, Արման Բաբաջանյանն էլ դատարանում պարտվեց»․ Իրավապաշտպանը փաստեր է հիշեցնում

Իրավապաշտպան Սոս Հակոբյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ու նրա շրջապատի կողմից Արթուր Վանեցյանին ուղղվող մեղադրանքներին՝ հիշեցնելով՝ անգամ այս իշխանության օրոք է դատարանը վճռել, որ զրպարտանք է տարածվում։

«Մի հոգի կար, անունն էլ Մանե Գևորգյան, պաշտոնը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երբեմնի խոսնակ։ Այս տիկինը ժամանակին Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հայտարարեց, որ Արթուր Վանեցյանի հորը պատկանող ընկերությունը դարձել է ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող…

Անգամ այս իշխանության օրոք առաջին ատյանի դատարանը վճռեց, որ Մանե Գևորգյանը զրպարտել է և պետք է հերքում տարածի։

Վերաքննիչ դատարանը Մանե Գևորգյանի (տվյալ դեպքում ասել է, թե՝ Նիկոլ Փաշինյանի) վերաքննիչ բողոքը մերժեց։ Վճռաբեկը տարի ու կես է՝ Մանեի բողոքը վարույթ չի ընդունում, որ մերժի և որոշումը մտնի ուժի մեջ։

Կարող եք ստուգել. Դատական գործ՝ ԵԴ/16144/02/20։

Դա նման է Արման Բաբաջանյանի զառանցանքին, երբ վերջինս ասում էր. «Վանեցյանն է «Դոսյեի» Կանդիդատ անունով անձը»։ Երևի «Որոգայթ» հեռուստասերիալի բացասական հետևանքներն էին, կամ այլ առողջական խնդիրներ, հաստատ չգիտեմ։ Ի միջի այլոց, Նիկոլ Փաշինյանի Արման Բաբաջանյանն էլ պարտվեց՝ դատական գործ ԵԴ/30898/02/20։

Ասածս ի՞նչ է՝ սուտասանների թագավորության արքայից արքա տիտղոսին դժոխքում ոչ մեկը չի մոտենում, բոլորը սպասում են «ամենաարժանավորին», այնպես որ, մի անհանգստացիր, եթե այս կյանքում չստացվի՝ դժոխքը կա ու կա, միևնույն է, ոնց հասկանում եմ, չի գտնվելու Հայ Առաքելական եկեղեցու այն հոգևորականը, որը կհամաձայնվի օգնել քեզ ապաշխարելու գործում, ոչ թե, որ իրենք չեն համաձայնվի, այլ՝ դու չես կարողանա անել ապաշխարության խորհրդի երեք քայլերը՝ մեղքի գիտակցում, խոստովանություն և, իհարկե, հատուցում։ Վերջինի մասով կկարողանա օգնել, բայց ոչ թե հոգևորականը, այլ՝ ՀՀ քրեական օրենսգիրքը»,- գրել է Սոս Հակոբյանը։

դիտվել է 530 անգամ
Լրահոս
Էդ ինքնավստահ ԱԺ նախագահն ո՞վ ա է․ Գեղամ Մանուկյան (video) Բացահայտում․ 6 տարվա մեջ Նիկոլը ոչ մի լումա չի բերել բյուջե (video) Թուրքիայում արտահանման ծավալներով 1-ին տեղում «Baykar» ռազմարդյունաբերական ընկերությունն է Ձեր բնակավայրերում արտահայտեք Ձեր դիրքորոշումը. գյումրեցի քանդակագործ Ալեն Սիմոնյանի պատճառով Հայաստանը մի օր կվերանա (video) Ալենի դատարկ խոսքերին ուշադրություն մի՛ դարձրեք․ Սրբազանը զգուշացրեց Ալեն Սիմոնյանին (video) Աննա Դանիբեկյանը պահանջում է Կարեն Անդրեասյանից և ԲԴԽ անդամներից՝ ինքնաբացարկ հայտնել Դիլիջանում սպառնացել են Սրբազան շարժմանն աջակցող աշխատակիցներին աշխատավարձերը չփոխանցել Կրակոցներ՝ Լոռու մարզում. հրազենային վնասվածք ստացած 43-ամյա տղամարդը տեղափոխվել է Ալավերդիի հիվանդանոց Հարգելի բժշկական հանրույթ հաջորդը դու ես. Անուշ Պողոսյան Սրբազան շարժումը տեղավորվում է համաշխարհային քաղաքականության մեջ ձևավորվող որոշ մեգաթրենդերի մեջ. Վահե Դավթյան Իշխանությունը կորցնելուց մտահոգված չենք. Առուշանյան «Նիկոլածին» ոստիկանները լցվել են ԱԺ-ի Դեմիրճյանի մուտքի հատվածում (video) Ալեն Սիմոնյանը սարսափած է արտահերթ ընտրություններից (video) Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում փաստական տվյալներ չեն ստացվել Բոլոր ժամանակների «քցողը» խոսում է Ռուսաստանի մասին (video) Ռուբեն Վարդանյանի գործունեության մեջ չկա որևէ «ընդդեմ» ուղերձ, նրա ուղերձը «հանուն է». հրապարակվել է «Լինել մարդ. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը» ֆիլմը Երևանում. ավտոմեքենան կամրջից թռել ու գլխիվայր շրջվել է Միացե՛ք Բագրատ Սրբազանի օրակարգին. Ատոմ Մարգարյանը դիմել է ՔՊ-ի պատգամավորներին ԿԸՀ նախագահի որդու եկամուտը 1 տարում 5 անգամ ավելացել է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Հովակիմյանի որդին Իշխան Զաքարյանը չի միացել ընդդիմադիր պատգամավորներին «Ադրբեջանը Բերքաբերում խախտել է պայմանավորվածությունը». Ոսկան Սարգսյան «Սրբազան» շարժումը հաղթելու է․ Նիկոլը ճար չունի․ Հրանտ Բագրատյան (video) Արտահերթ նիստ հրավիրելու համար ԱԺ են մուտքագրել 33 պատգամավորի ստորագրություններով միջնորդությունը (video) Գնել Սանոսյանի եղբոր ՍՊԸ-ն ՌԴ-ում ընդամենը 2.5 միլիոն դրամի եկամուտ է ստացել. Hetq.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am