«Թող տա, մեկի գլուխը ջարդի, զոհը կգնա գերեզման, երեխան էլ մնա որբ ». Վիգեն Քոչարյան

«Արդյոք օրենքում անմեղության կանխավարկածի նկատմամբ ոտնձգություններ չկա՞ն և ի՞նչ է նշանակում, «ենթադրաբար բռնություն գործադրած անձ»։ Որքանո՞վ է նման անձը պաշտպանված զերծ մնալ սադրանքից», - ԱԺ-ում ընթացող «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանից հետաքրքրվեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: « «Ենթադրաբար բռնություն գործադրած անձ» սահմանումը պայմանավորված է անմեղության կանխավարկածի պաշտպանությամբ։Հակառակ դեպքում կստացվեր, որ նախնական իրավիճակի նույնականացման ընթացքում մենք այդ մարդուն արդեն իսկ ընտանեկան բռնություն գործադրող պիտի ճանաչենք, այն դեպքում երբ դատական որոշումը բացակայում է։ Դրանից խուսափելու համար համապատասխան անձին, մենք ենթադրաբար ընտանեկան բռնություն գործած անձ ենք համարում՝ դրանով իսկ անմեղության կանխավարկածը պաշտպանելով:Ենթադրաբար մեղադրվող անձը կարող է բողոքարկել որոշումը », - նշեց փոխնախարարը: «Ինչո՞ւ խորհուրդը, որը պետք է ստեղծվի, կից է վարչապետին, այլ ոչ ԱԺ-ին:Այստեղ շահերի բախում եմ տեսնում, ինչո՞ւ ոչ ԱԺ հանձնաժողովին է կից, այլ վարչապետին», - հետաքրքրվեց Մանե Թանդիլյանը։ Վիգեն Քոչարյանն էլ նկատեց, որ ԱԺ գործառույթները սահմանադրությամբ են ամրագրված և դա գործադիր իշխանության գործառույթն է։ «Այդ խորհուրդը գործադիր իշխանության ղեկավարին կից է ձևավորվել, բայց բովանդակային առումով վերազդելու հնարավորություն գոյություն չունի, քանի որ այն աշխատելու է իր առանձին աշխատակարգով, իր օրակարգը ինքն է որոշելու և ազատ է լինելու այս ոլորտին վերաբերող ռազմավարություն, ծրագրեր առաջարկությունների տեսքով գործադիրի ղեկավարին ներկայացնելու հարցում», - նշեց նա։ Օրական երկու անգամ ընտանեկան բռնությունների դեպքերի վերաբերյալ դիմում են ոստիկանություն, որից 17 %-ն ուղղակիորեն կապված է ընտանեկան բռնության հետ,   ասաց  Վիգեն Քոչարյանը։ Նա ընդգծեց` օրինագիծն ուղղված է հայ ընտանիքի պաշտպանությանն, իսկ օրինագծի ընդդիմադիրների պնդումներն առ այն, որ բռնությունը դատապարտելու համար քրեական օրենսդրություն կա, ամբողջությամբ չեն արտացոլում ընտանիքի պաշտպանության հարցը։ «Քրեական օրենսդրություն կա, կարող են ասել՝ թող տա գլուխը ջարդի, սպանի, ի՞նչ ա եղել` կգնա պատժի կենթարկվի։ Զոհը կգնա գերեզման, երեխան էլ որբ կմնա, հիմա այս երկու մոտեցումներից ո՞րն է ուղղված ընտանիքի պաշտպանությանը, այն որ մենք կանխարգելու՞մ ենք բռնությունները, թե՞ քրեական պատասխանատվության ենթարկում»,- ասաց նա։

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը Ռուսաստանում պահվող մոլդովացի երկու գերի ազատ է արձակվել փոխանակման շրջանակում Նվիրյալ ես, վախենում են. Շուշան Պետրոսյանը` Կանդազին Տեղական հակահետախուզությունը շատ ավելի լավ է աշխատում, քան ադրբեջանականը. փորձագետ Ավտոմեքենա վարելու իրավունք չունեցող վարորդը Միասնիկյան պողոտայում «BMW»-ով գլխիվայր շրջվել է Գրեթե նույն ճակատագրին է արժանացել նաև հիվանդանոցը. Գառնիկ Դանիելյան Իրանը նշել է առևտրային նավերի համար Հորմուզի նեղուցի բացման պայմանը Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգի տակ կհայտնվի․ ICC Երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզում ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից «Ջերմուկի» առանձին խմբաքանակների առգրավումը լուրջ խնդիր չէ․ Օնիշչենկո Որոշակի քայլեր ենք անելու Ադրբեջանին քանդված եկեղեցիների համար պատժելու ուղղությամբ. Արտակ Բեգլարյան Կինը ոստիկաններին հայտնել է, որ իր 9-ամյա տղայի հետ խաղացող երեխայի մայրը ապտակել է նրան Նիկո՛լ, հլը ասա՝ էդ ո՞նց Կոշի գաղութից քեզ տեղափոխեցին Արթիկի գաղութ․ Սամվելյան (video) Նիկո՛լ, դու ինձ ասա՝ երբ ես գնում Ապարան, ես քո գլխին տես՝ ինչ եմ անելու․ քաղաքացի (video) «Կենտրոնացե՛ք Ալեն ու Նիկո՛լ, հիմա ձեզանից ո՞վա ավելի հիմար»․ Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am