Դե՛մ ենք Հայաստանի իշխանությունների զիջողական և պարտվողական քաղաքականությանը. ՀՅԴ Ավստրալիայի Կենտրոնական Կոմիտե

Մինչ աշխարհի տարածքին հայ ժողովուրդը մեծ շուքով նշեց Հայկական Ցեղասպամութեան 109րդ ամեակը, հայրենի հայութեան մէկ խիզախ հատուածը գոյութենական նոր պայքար կը ծաւալէր ընդդէմ նո՛յն՝ թուրք-ազրպէյճանական թշնամիին, յանուն՝ հայրենի Տաւուշի փրկութեան։

19 Ապրիլին Հայաստանի իշխանութիւնները պաշտօնապէս յայատարարեցին իրենց որոշումը՝ Տաւուշի մարզի չորս սահմանամերձ գիւղեր յանձնելու Ազրպէյճանին՝ անգամ մը եւս միակողմանի զիջումներու ճամբով տեղի տալով Ազրպէյճանի հայակործան միտումներուն ու քաղաքականութեան։

Տաւուշի մեր խիզախ հայրենակիցները արդէն երկու շաբաթ է ոգի ի բռին կը պայքարին իրենց հայրենի հողը պահելու համար՝ կազմակերպելով ցոյցեր, փակելով ճանապարհներ եւ իրազեկման ու պայքարի կոչ յղելով համայն հայութեան։

Տաւուշցիներու ուղերձը յստակ է. Տաւուշի մարզէն միակողմանի զիջումներ կը վտանգեն ամբողջ Հայաստանի ապահովութիւնը։ Արդարեւ ռազմավարական հսկայական նշանակութիւն ունեցող այս տարածքներու յանձնումով, խոցելի կը դառնայ Հայաստանի պաշտպանութեան ամբողջ համակարգը, կը վտանգուի Հայաստանը մատակարարող հիմնական կազատարը, ինչպէս նաեւ Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին։

Աւելի՛ն, բոլոր զարգացումները կը յուշեն, որ այս միակողմանի զիջումները պիտի խթանեն հողային նոր պահանջներ։ Արդարեւ, Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւ բազմիցս պահանջած է հաստատումը այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցք»ին, եւ տակաւին այս շաբաթ Ազրպէյճանի մէջ պաշտօնապէս հիմը դրուեցաւ «Արեւմտեան Ազրպէյճան» (եզր մը որ Ազրպէյճանի իշխանութիւնները կը գործածեն ներկայ Հայաստանի ամբողջ տարածքի մասին) հեռատեսիլի կայանին, որուն նպատակն է նիւթեր սփռել «գրաւեալ արեւմտեան Ազրպէյճանի» մասին։

Թշնամիին յարձակողական միտումները անզիջողական են։ Եւ ուրեմն այդպէս պէտք է ըլլայ նաեւ մեր պայքարը։

Դէ՛մ ենք Հայաստանի իշխանութիւններու զիջողական, պարտուողական քաղաքականութեան։

Կը հաստատենք մեր միահամուռ զօրակցութիւնը Տաւուշի հայրենակիցներուն եւ հայրենիքի փրկութեան անոնց պայքարին։

ՀՅԴ Աւստրալիոյ Կեդրոնական Կոմիտէ

4 Մայիս 2024

դիտվել է 149 անգամ
Լրահոս
ԱԱԾ-ն ձերբակալել է «Արթուր եղբայրներին». կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը վերադարձել է Երևան Թեհրանը դեմ է Անկարայի և Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» կոչվող նախագծին․ Սերգեյ Մելքոնյան Վանաձոր-Ալավերդի ճանապարհը երկկողմանի փակվել է Ալեն Սիմոնյանն իր ծառայողական մեքենայի պետհամարանիշները փոխարինել է օպերատիվ համարանիշներով Կարսում առատ տեղումները և կարկտահարությունը զգալի վնասներ են պատճառել Երևանի և Մոսկվայի միջև երկկողմ հարաբերությունները հասել են ամենացածր կետին․ Նիկիտա Մենդկովիչ ՔՊ-ի պատգամավորներն ունեն շանս՝ հնարավորին շուտ խելքի գալու․ Հայկ Մամիջանյան Ինչ են քննարկել Էրդողանն ու Ալիևը՝ Անկարայում․ մանրամասներ «Կառավարության հրաժարականի» ուղերձով արտահերթ նիստը կկայանա Ադրբեջանը դիմում է ստախոսության՝ ցույց տալու, որ օկուպացված հայկական եկեղեցիները կանգուն են Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել 74-ամյա հետիոտնին, որը տեղում մահացել է Չգիտեմ ինչ է տեղի ունենում. Բագրատ Սրբազանը՝ Իշխան Զաքարյանի որոշման մասին Մեդվեդևը Մակրոնին և Շոլցին խորհուրդ է տվել հրաժարական տալ ու գնալ պատմության աղբանոցը Փաշինյանը մի «իզմ» ունի՝ «աթոռիզմ». Էդուարդ Շարմազանով Ես դեմ եմ եղել, որ Արայիկ Հարությունյանի փոխարեն Սամվել Շահրամանյանն ընտրվեր․ Վիտալի Բալասանյան Հունիսի 12-ին՝ ժամը 3-ին, հավաքվում ենք Բաղրամյան պողոտայում․ եթե այդ օրը շատ լինենք՝ բոլոր հարցերը հանգիստ լուծվելու են․ Բագրատ Սրբազան ՀՌՀ֊ի Տիգրա'ն, ցուցարարներին ցույց տված միջնամատդ կմտցնես ընտանիքիդ անդամների հետույքները (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am