Հանդիպման կարգ, «հող հանձնող». «Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին

Վահագն Խաչատուրյանը մայիսի 6-11-ն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում:

Yerkir.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Վահագն Խաչատուրյանը նախօրեին Սան Ֆրանցիսկոյում ցանկացել է հանդիպել ամերիկյան խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Գուգլի» տնօրենի հետ: Ընկերությունից, սակայն, կտրականապես մերժել են Վահագն Խաչատուրյանի առաջարկը՝ բացատրելով, որ նման հանդիպումների համար կա հատուկ նախատեսված կարգ, ըստ որի՝ պետք է առնվազն 30 օր առաջ դիմել և ստանալ հաստատում: Ընկերությունում հավանաբար նաև զարմացել են, երբ իմացել են, որ դիմողը չնայած երկրի նախագահ է, սակայն վերջինիս աշխատակազմը չի տիրապետում արարողակարգի տարրական կանոններին:

Իրականում՝ ՀՀ նախագահի աշխատակազմում հազիվ թե չիմանան, որ ցանկացած տիպի ու տեսակի հանդիպում, այն էլ երկրի նախագահի հետ, պլանավորվում է վաղօրոք: Սակայն ՀՀ միջազգային հեղինակությունը Փաշինյանի ձեռամբ հասցվել է շրիշակի մակարդակի, ինչի արդյունքում, դժվար է ճարել մի երկիր կամ խոշոր հաստատություն, ում մոտ որևէ հետաքրքրություն կառաջացնի Վահագն Խաչատուրյան անուն-ազգանունը։ Ելնելով դրանից՝ վերջինիս աշխատակազմը, հավանաբար, փորձում է «ձեռքի հետ՝ ոտքի վրա» տարբերակով հանդիպումներ «կպցնել», նկարվել ու ցույց տալ դրանով, թե իբր Վահագն Խաչատուրյանը որքան է կարևորված այստեղ կամ այնտեղ:

Բայց Վահագն Խաչատուրյանի խայտառակվելը Սան Ֆրանցիսկոյում դրանով չի սահմանափակվել. չկարողանալով հանդիպել «Գուգլի» տնօրենի հետ՝ վերջինս դիմել է ընկերությանը՝ խնդրելով, որ իրեն թույլ տան հանդիպել ընկերության՝ Սան Ֆրանցիսկոյում բնակվող շուրջ 30 հայազգի աշխատակիցների հետ: «Գուգլի» գրասենյակից կրկին մերժել են՝ հայտնելով, որ չեն կարող դրա համար տրամադրել արարողակարգերի համար նախատեսված որևէ սենյակ: Արդյունքում՝ Վահագն Խաչատուրյանը ցանկացել է հայազգի աշխատակիցների հետ հանդիպել ընկերության ինչ-որ մի սենյակում: Բայց դա էլ է ձախողվել. Սան Ֆրանցիսկոյում «Գուգլի» շուրջ 3 տասնյակ աշխատակիցների ծանրակշիռ մասը ուղղակի մերժել է հանդիպել, իրենց իսկ բնորոշմամբ, «հող հանձնող» նախագահի հետ: Արդյունքում՝ արհամարհված վիճակում հայտնված Վահագն Խաչատուրյանն ու նրա 20 հոգանոց պատվիրակությունը դադարեցրել են նշված ուղղությամբ «բանակցությունները»:

դիտվել է 1094 անգամ
Լրահոս
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում փաստական տվյալներ չկան Ալեն Սիմոնյանը հպարտանում է Սարյան փողոցի տուրիստներով Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր Քանի ժամ ուզում է լինի, ես Բագրատ Սրբազանի հետ պայքարելու եմ՝ սրանցից ազատվենք․ քաղաքացի (video) Կան ՔՊ-ականներ, ովքեր աջակցու՞մ են Սրբազանին․ մեկնաբանում է Հայկ Կոնջորյանը (video) Անկախ ՔՊ կամքից՝ ԱԺ արտահերթ նիստը կգումարվի հունիսի 17-ին` ժամը 18:30-ին. Արծվիկ Մինասյան (video) Նիկոլին պիտի «քերենք ու թափենք»․ քաղաքացի (video) Բոլորս էլ գիտենք՝ Նիկոլն ինչի է ընդունակ, բայց չե՛նք նահանջելու․ քաղաքացի (video) «Լակոտ խուլիգան Արամը երեկ գողական սխոդկայի էր դուրս եկել»․ Ռուբիկ Հակոբյան (video) Այ ոչնչությու՛ն, ցրողը դու ես, մենք պայքարող ենք․ քաղաքացին՝ Ալեն Սիմոնյանին (video) ԱՄՆ–ից և Եվրոպայից նոր հրահանգ է եկել Նիկոլին․ Հայկ Նահապետյան (video) Էս ստահակն անցնցում չի գնա․ քաղաքացի (video) ՔՊ-ի պատգամավորներն ինչքան շուտ խելքի գան, այդքան լավ... Սեյրան Օհանյան, Հայկ Մամիջանյան (video) Ալենին ասեք՝ հլը գնա Աղդամ, Պապիկյան Սուրիկի հետ, տես ավիրե՞լ եք, թե չէ․․․ Շարմազանով (video) Էդ ինքնավստահ ԱԺ նախագահն ո՞վ ա է․ Գեղամ Մանուկյան (video) Բացահայտում․ 6 տարվա մեջ Նիկոլը ոչ մի լումա չի բերել բյուջե (video) Թուրքիայում արտահանման ծավալներով 1-ին տեղում «Baykar» ռազմարդյունաբերական ընկերությունն է Ձեր բնակավայրերում արտահայտեք Ձեր դիրքորոշումը. գյումրեցի քանդակագործ Ալեն Սիմոնյանի պատճառով Հայաստանը մի օր կվերանա (video) Ալենի դատարկ խոսքերին ուշադրություն մի՛ դարձրեք․ Սրբազանը զգուշացրեց Ալեն Սիմոնյանին (video) Աննա Դանիբեկյանը պահանջում է Կարեն Անդրեասյանից և ԲԴԽ անդամներից՝ ինքնաբացարկ հայտնել Դիլիջանում սպառնացել են Սրբազան շարժմանն աջակցող աշխատակիցներին աշխատավարձերը չփոխանցել Կրակոցներ՝ Լոռու մարզում. հրազենային վնասվածք ստացած 43-ամյա տղամարդը տեղափոխվել է Ալավերդիի հիվանդանոց Հարգելի բժշկական հանրույթ հաջորդը դու ես. Անուշ Պողոսյան Ինչ է լինելու 96 ժամ հետո․ Փաշինյանի սարսափը․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am