Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին

«Փաստ» օրաթերթը գրում է.


Աշխարհաքաղաքական նոր իրողություններով պայմանավորված՝ համաշխարհային տնտեսական ուղիները էական փոփոխություններ են կրում։ Ուկրաինայում ընթացող պատերազմի, Ռուսաստան-Արևմուտք հակասությունների սրման պարագայում արևմտյան պետությունները շարունակաբար տնտեսական պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի նկատմամբ։ Փաստացի, Ռուսաստանը լուրջ տնտեսական ճնշման տակ է գտնվում։ Ու այս իրավիճակում բնական է, որ Արևմուտքը շահագրգռված չի լինի այն առևտրային ուղիների ու տրանսպորտային միջանցքների գործարկմամբ, որոնք անցնում են Ռուսաստանի տարածքով կամ հարում են դրան։ Միևնույն ժամանակ, համաշխարհային առևտրի իրականացման լոգիստիկայում խնդիրներ կան՝ կապված Սուեզի միջանցքով անցնող ծովային ուղու հետ, քանի որ Եմենի հութիները հարվածում են Կարմիր ծովով երթևեկող նավերին։

Ճիշտ է, ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիա է ձևավորվել բեռնափոխադրումների անվտանգությունն ապահովելու նպատակով, և ժամանակ առ ժամանակ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցնում հութիների դիրքերին, սակայն Իրանի ազդեցությունը կրող հութիներին այդպես էլ հնարավոր չի լինում զսպել։ Արդյունքում խաթարվում է Կարմիր ծովով ու Սուեզի ջրանցքով Չինաստանը Եվրոպային կապող կարևորագույն տրանսպորտային հանգույցը։ Միաժամանակ մեծանում է այլընտրանքային տրանսպորտային ուղիների գործարկման կարևորությունը։ Բնական է, որ տարբեր երկրներ ցանկանում են, որ իրենց տարածքով կամ իրենց ազդեցության տակ գտնվող գոտիով անցնի այն տրանսպորտային ուղին, որը կապահովի կապը Չինաստանի ու Եվրոպայի միջև։ Այս պարագայում Թուրքիայի կողմից առաջ է քաշվում «Միջին միջանցքի» նախագիծը, որը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել թուրքական ազդեցության տարածման և պանթուրքական ծրագրերի իրականացման համար։

Խնդիրն այն է, որ այս տրանսպորտային նախագիծն անցնելու է թյուրքալեզու պետություններով. Միջին Ասիայով պետք է հասնի Հարավայի Կովկաս, ապա՝ Թուրքիայով՝ դեպի Եվրոպա։ Ու պատահական չէ նաև, որ Ադրբեջանը և Թուրքիան պարբերաբար «Միջին միջանցքի» նախագծի իրականացման հետ են կապում նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման թեման ու անգամ համոզում են Եվրոպային, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը շահավետ կլինի նաև եվրոպական երկրների համար։ Ընդ որում, նախատեսվում է «Միջին միջանցքը» փաստացի ինտեգրել եվրոպական տրանսպորտային ռազմավարության մեջ: Իսկ եվրոպական տարբեր պաշտոնյաներ անգամ ողջունում են այս նախագծի իրականացումը, այդ թվում՝ նաև Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի կողմից «Տաշքենդի հռչակագրի» ընդունումից հետո, որում կարևորություն է տրվում «Արևմտյան Ադրբեջանի» և Նախիջևանի միջև ցամաքային տրանսպորտային կապի հաստատմանը։

«Միջին միջանցքի» ծրագրի իրագործման հարցում Արևմուտքը շահագրգռված է նաև Ռուսաստանը շրջանցող էներգակիրների մատակարարման ուղիներ ստեղծելու մասով։ Ստացվում է այնպես, որ Եվրոպան Ռուսաստանին հարավկովկասյան տարածաշրջանից դուրս թողնելու համար նախընտրում է առաջ մղել Թուրքիային։ Եվ փաստացի այս հարցում Թուրքիայի ու Արևմուտքի շահերը համընկնում են։ Այսպիսի իրավիճակին նպաստում է այն հանգամանքը, որ հավաքական Արևմուտքը դեմ է նաև պատժամիջոցների տակ գտնվող Իրանի տարածքով տրանսպորտային միջանցքների գործարկմանը։ Իսկ ի՞նչ խնդիր ունի հիմա Եվրոպան Ադրբեջանից էներգակիրների տեղափոխման համար, քանի որ նավթամուղներն ու գազամուղներն ապահով անցնում են Վրաստանով ու նույնիսկ ավելացվել են գազի մատակարարման ծավալները։ Խնդիրն այն է, որ շատ շուտով Վրաստանով էներգակիրների տեղափոխումը կարող է դառնալ ոչ ապահով։

«Օտարերկրյա ազդեցության գործակալների» մասին օրենքի ընդունման հետ կապված իրադարձությունները, ցույցերն ու բողոքի ակցիաների շարունակական դրսևորումները ցույց են տալիս, որ Արևմուտքը փորձում է Վրաստանի ձեռքով երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ և Թբիլիսիին ներքաշել այն փորձանքի մեջ, ինչի միջով ժամանակին անցավ Սահակաշվիլին։ Իսկ եթե իրավիճակը շատ լարվի, ապա պարզ է, որ կթիրախավորվեն նաև Վրաստանով անցնող էներգետիկ նախագծերը։ Առայժմ Վրաստանի իշխանությունները հաստատակամ են՝ թույլ չտալու, որ իրենց երկիրը ներքաշեն հերթական արկածախնդրության մեջ: Նրանք առաջին հերթին հանդես են գալիս սեփական երկրի ու ժողովրդի շահերի տեսանկյունից:

Թե որքան կկարողանան նրանք դիմադրել արտաքին հզոր ճնշումներին, ցույց կտա ժամանակը: Սակայն պետք է հաշվի առնել, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում Վրաստանում, չի կարող իր որոշակի ազդեցությունը չունենալ Հայաստանի համար թե՛ Արևմուտքի՝ տարածաշրջանում առավել ամրանալու տեսանկյունից՝ թեկուզ Հայաստանի ու Վրաստանի տուժելու հաշվին, թե՛ վերը նշված հետաքրքրությունների ֆոնին... Իսկ թե ինչու է Արևմուտքն այսպես շտապում Հայաստանում ու Վրաստանում, այլ խոսակցության թեմա է...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

դիտվել է 245 անգամ
Լրահոս
Աննա Դանիբեկյանը պահանջում է Կարեն Անդրեասյանից և ԲԴԽ անդամներից՝ ինքնաբացարկ հայտնել Դիլիջանում սպառնացել են Սրբազան շարժմանն աջակցող աշխատակիցներին աշխատավարձերը չփոխանցել Կրակոցներ՝ Լոռու մարզում. հրազենային վնասվածք ստացած 43-ամյա տղամարդը տեղափոխվել է Ալավերդիի հիվանդանոց Հարգելի բժշկական հանրույթ հաջորդը դու ես. Անուշ Պողոսյան Սրբազան շարժումը տեղավորվում է համաշխարհային քաղաքականության մեջ ձևավորվող որոշ մեգաթրենդերի մեջ. Վահե Դավթյան Իշխանությունը կորցնելուց մտահոգված չենք. Առուշանյան «Նիկոլածին» ոստիկանները լցվել են ԱԺ-ի Դեմիրճյանի մուտքի հատվածում (video) Ալեն Սիմոնյանը սարսափած է արտահերթ ընտրություններից (video) Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում փաստական տվյալներ չեն ստացվել Բոլոր ժամանակների «քցողը» խոսում է Ռուսաստանի մասին (video) Ռուբեն Վարդանյանի գործունեության մեջ չկա որևէ «ընդդեմ» ուղերձ, նրա ուղերձը «հանուն է». հրապարակվել է «Լինել մարդ. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը» ֆիլմը Երևանում. ավտոմեքենան կամրջից թռել ու գլխիվայր շրջվել է Միացե՛ք Բագրատ Սրբազանի օրակարգին. Ատոմ Մարգարյանը դիմել է ՔՊ-ի պատգամավորներին ԿԸՀ նախագահի որդու եկամուտը 1 տարում 5 անգամ ավելացել է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Հովակիմյանի որդին Իշխան Զաքարյանը չի միացել ընդդիմադիր պատգամավորներին «Ադրբեջանը Բերքաբերում խախտել է պայմանավորվածությունը». Ոսկան Սարգսյան «Սրբազան» շարժումը հաղթելու է․ Նիկոլը ճար չունի․ Հրանտ Բագրատյան (video) Արտահերթ նիստ հրավիրելու համար ԱԺ են մուտքագրել 33 պատգամավորի ստորագրություններով միջնորդությունը (video) Գնել Սանոսյանի եղբոր ՍՊԸ-ն ՌԴ-ում ընդամենը 2.5 միլիոն դրամի եկամուտ է ստացել. Hetq.am Ի՞նչ է անելու ԱԺ ընդդիմությունը խորհրդարանում․ ընդդիմադիր (video) «Էդ որ ասում եք` մենք, մենք, էդ դուքը ո՞վ եք», «Ես և Դուք»․ ԱԺ քննարկում (video) Համալսարանում չի մնացել առարկա, որից լիկվիդ չմնամ, բայց դուրս եմ եկել փողոց. Ակցիայի մասնակից (video) Նիկոլը մարդ չէ, «սատանայի ծնունդ է»․ Սեմյոն Բաղդասարով (video) Նիկոլը փչացնում է «նիկոլածին» Արամին․ Աննա Մկրտչյան (video) Նեթանյահուն մեզ խանգարում է շարժվել դեպի հաղթանակ. Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել և նոր ընտրություններ պահանջել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am