Կիրկորովի համերգին ԴԱԻՇ-ն ահաբեկչություն էր ծրագրել
RBC-ին Անվտանգության դաշնային ծառայությանը մոտ աղբյուրը պատնել է,որ անցած շաբաթ ձերբակալված ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման Մախաչկալայի բջջի անդամները ծրագրել էին հարձակում իրականացնել հուլիսի 6-ին Մախաչկալայում Ֆիլիպ Կիրկորովի համերգի ժամանակ,սակայն անհայտ պատճառով խափանվել է։ Գրոհայինները պատրաստվել են հարձակում իրականացնել երեք դիպուկահարային հրացանների օգնությամբ։ Բացի այդ, նույն օրը բջջի պարագլուխն առաջարկել է գրոհայիններին ուղևորվել Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի քաղաքային այգի և այնտեղ հարձակվել ոստիկանության աշխատողների վրա՝ նրանցից զենք խլելու նպատակով։ Դանակներով ու կացիններով զինված անդամներին չի հաջողվել հարձակվել ոստիկանների վրա, քանի որ այգին բազմամարդ է եղել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նրանք հարձակումների շարք էին պատրաստել, այդ թվում Երիտասարդության և ուսանողության համաշխարհային փառատոնի մասնակիցների վրա։
