Չենք ներկայանալու Փաշինյանի ասուլիսին և չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա տեսակետները․ հայտարարություն
![Չենք ներկայանալու Փաշինյանի ասուլիսին և չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա տեսակետները․ հայտարարություն](/timthumb.php?src=/disc/06-05-24/89cb8f4c12e269b6d1215b59f4e90b51.jpg&w=708)
Մենք՝ լրատվամիջոցների ներքոստորագրյալ ղեկավարներս և խմբագիրներս, տեղեկացնում ենք, որ մայիսի 7-ին տեղի ունենալիք Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ուղիղ կամ թաքնված նպատակն է պրոթուրքական թեզերի տիրաժավորմամբ արդարացնել «սահմանագծման» և «սահմանազատման» տխրահռչակ գործընթացը՝ հնարավորություն տալով թշնամուն ներթափանցել երկրի խորքը:
Ելնելով այդ սպառնալիքներից՝ հայտարարում ենք, որ չենք ներկայանալու Նիկոլ Փաշինյանի ասուլիսին և ուղիղ կերպով չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա մտքերն ու տեսակետները:
Հայտարարությունը բաց է միանալու համար:
Irakanum.am- Փայլակ Ֆահրադյան
Newday.am - Անի Գևորգյան
Yerkir.am- Վահե Սարգսյան
Armday.am - Տաթև Այվազյան
Lurer.com- Սյուզի Բադոյան
Past.am - Արտակ Ճաղարյան: