Միջպետական սահմանը պետք է ավարտվի այնտեղ, որտեղ ավարտվում է տվյալ ժողովրդի աշխարհաքաղաքական օյկումենան. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լիմոլոգիան գիտություն է միջպետական ու ադմինիստրատիվ սահմանների մասին:

Դասական լիմոլոգիայի համաձայն՝ միջպետական սահմանը պետք է որոշվի նաև ըստ դրա գենեզիսի: Գրականության մեջ դա կոչվում է սուբսեկվենտ սահման, որը ձևավորվում է էթնոմշակութային արեալի հիման վրա: Այս սկզբունքի հիման վրա է ժամանակին անցկացվել Քերզոնի գիծը՝ լեհական և ոչ լեհական բնակչության միջև, կամ Ռեդքլիֆի գիծը՝

Հնդկաստանի ու Պակիստանի միջև: Առաջինի դեպքում հաշվի է առնվել էթնիկ կազմը, երկրորդի՝ կոնֆեսիոնալը:

Ըստ գերմանացի աշխարհաքաղաքագետ Կառլ Հաուսհոֆերի՝ եթե դեմարկացիայի ժամանակ հաշվի չեն առնվում էթնիկ, մշակութային, քաղաքակրթական ասպեկտները, ապա դրա արդյունքում անցկացված սահմանները կրում են արհեստական բնույթ ու էսկալացիոն ներուժ են պարունակում:

Հաուսհոֆերն առաջարկում էր դիտարկել միջպետական սահմանը ոչ միայն կենսաաշխարհագրական ու քաղաքական, այլ նաև հոգեբանական համատեքստում՝ այն, ինչը անտեսում է այսօր պաշտոնական Երևանը:

Միջպետական սահմանը պետք է ավարտվի այնտեղ, որտեղ ավարտվում է տվյալ ժողովրդի աշխարհաքաղաքական օյկումենան: Թշնամուն հանձնվող հայկական գյուղերը միշտ մեր օյկումենայի մաս են կազմել: Դրանցից հրաժարվելը ոչ միայն ռազմավարական խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար (ինչի մասին բազմիցս խոսվել է), այլև էապես նվազեցնում է մեր քաղաքակրթական ու աշխարհաքաղաքական սուբյեկտայնությունը:

Ժամանակակից աշխարհում, որում աշխարհաքաղաքականության հարացույցը փաստացի գերակա դիրք է զբաղեցնում իրավունքի հարացույցի նկատմամբ, այս մոտեցումը պետք է առանցք հանդիսանա յուրաքանչյուր ազգային պետության համար»:

դիտվել է 210 անգամ
Լրահոս
Բախումներ հրահրողները հե՛նց դուք եք, դու՛ք եք գնում վտանգավոր քայլերի․ Տիգրան Աբրահամյան (video) Բաղրամյան պողոտայում մեծ թվով ցուցարարներ կան Փաշինյանը կա՛մ հեռանալու է, կա՛մ հեռացվելու է, ուրիշ ճանապարհ չկա. Բագրատ Սրբազան (video) Մի կողմ դրեք ձեր բոլոր գործերը, եկեք լուծենք Հայաստանի ապագայի հարցը. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Սրբազանի քաղաքացիության հարցը կլուծվի․ Գառնիկ Դանիելյանը որոշ փակագծեր բացեց (video) Իրենց պուճուրիկ հրամանատարները, որոնք կատարում են Նիկոլի պուճուրիկ հրահանգները, պետք է ի վերջո, սթափվեն. Մարգարիտ Եսայան Սրանք ինձանից, մեզանից ամեն ինչ խլել են․ էրեխեքիս ամբողջ հոգսը թողել եմ կնոջս վրա․ քաղաքացի (video) Աշխատանքի չեմ գնացել, այստեղ եմ, այստեղ էլ լինելու եմ. ակցիայի մասնակիցը Բաղրամյան պողոտայից (video) Ադրբեջանցի զինվոր է հատել ՀՀ սահմանը. Նրան ձերբակալել են Գինու փառատոնի վայրում դանակահարություն է տեղի ունեցել․ կա սպանված և վիրավոր Եթե որոշները կարողանան մեր աչքերի մեջ նայել, պատասխանը կստանան․ Գերասիմ Վարդանյան (video) Սրբազան շարժման առաջնորդների կողմից իշխանափոխության բոլոր հնարավոր եղանակներից ընտրվել է այն միակը, որը թեև ամենադժվարն է. Անանյան Նիկոլին հեռացնելու ենք հենց այս ձևով․ Նաիրա Զոհրաբյանի լայվը Բաղրամյան փողոցից (video) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ հունիսի 9-ի հանրահավաքի մասնակիցների քանակը Սրբազան Հոր նպատակը այս պատը ճեղքել, անցնե՞լն է․․․Հայր Սարկավագ (video) Նախիջևանում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Անվերջ կարելի է նայել՝ ինչպես է գիշերվա անձրևի երկու կաթիլ ընկնելուց հետո դեպի ոստիկանական մեքենան վազում Հայկազ Ջոմարդյանը․ Աղասի Միքայելյան Ոստիկանները պատ են կազմել Դեմիրճյան փողոցում․ մանկապարտեզ շտապող ծնողները չկարողացան անցնել (video) Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Ոստիկանները տնային կալանքի տակ գտնվող անձին չեն ուղեցում ԲԿ, պատճառաբանելով, որ միտինգներով ծանրաբեռնված են. Փաստաբան Ոստիկանությունը արդեն բոլոր սահմաններն անցել է, ապօրինի գործողությունների է դիմում. ԱԺ պատգամավոր Ի՞նչ տարբերություն կիրանցու, իմ ու ձեր տան մեջ։ Եթե ինձ համար միևնույն է իրենց տունը, արդար է, որ իմ տան հերթն էլ կգա. Իշխան Գևորգյան Երաժշտությունն անջատվել է, իսկ թե ով էր վահաններով խփում, աղմուկ անում... մեզ մոտ վահաններ ու փայտեր չկան Հերթական մահափորձը ցնցել է Նիկոլ Փաշինյանին․ Էդգար Ղազարյան (video) Երևում է, ով է սադրում և ով, ինչի համար է այստեղ։ Ամեն ինչ իր տեղը կընկնի. Հրայր Սարկավագ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am