Կիրանցի բնակիչների մի մասը միացել է Բագրատ Սրբազանի երթին, մյուս մասը մնացել է, որ գյուղն անտեր չմնա. Կիրանցի բնակչուհի
Կիրանցի բնակիչների մի մասը միացած է Բագրատ Սրբազանի նախաձեռնած քայլերթին։ Այս մասին «Փաստինֆո»-ին ասել է Կիրանցի բնակչուհին՝ նշելով, որ ուրախ էին, երբ Սրբազանն իրենց մոտ էր։
«Նա բորբոքված մարդկանց հանգստացնում էր, շատ էր հանգստացնում, դա շատ կարևոր էր մեզ համար։ Հիմա գյուղացիների մի մասը միացել է, նրա հետ քայլում է, քանի որ գյուղն ամբողջությամբ անտեր չէինք կարող թողնել,ես մնացել եմ գյուղում»,- ասաց բնակչուհին։
Նրա փոխանցմամբ՝ ոստիկանները դեռ գյուղում են, ականազերծման աշխատանքները շարունակվում են, ինչը բնակիչները չեն տեսնում, ոչ էլ՝ պայթյունի ձայներ են լսում։ «Բայց գիտենք, որ եղել է ու զիծառայող է վիրավորվել, շտապօգնության մեքենան գյուղի միջով անցավ»,- նշեց Կիրանցի բմնակչուհին։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն։