«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է․

«Գնալով խորանում է ԵՄ-Բաքու երկխոսությունը «Միջին միջանցքի» ձևավորման ու դրա շահառուների հստակեցման շուրջ:
Օրերս էլ Ադրբեջանի թվային զարգացման ու տրանսպորտի նախարար Նաբիևը հայտարարեց Եվրոհանձնաժողովի հետ ձեռքբերված համաձայնության մասին՝ «Միջին միջանցքը» այլևս դիտարկելու որպես ԵՄ տնտեսական ու լոգիստիկ դիվերսիֆիկացմանն ուղղված կարևոր նախագիծ:
Հիշեցնեմ, որ «Միջին միջանցքի» նախագիծն արդեն մի քանի անգամ ողջունվել է ԵՄ տարբեր չինովնիկների կողմից, այդ թվում՝ 2022թ-ին Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի կողմից «Տաշքենդի հռչակագիրն» ընդունելուց հետո:
Վերջինիս համաձայն՝ «Միջին միջանցքի» կամ «Արևելք-Արևմուտք-Միջին Տրանսկասպյան միջանցքի» նպատակն է ապահովել Չինաստան-Եվրոպա մուլտիմոդալ տրանսպորտային կապը Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի տարածքով: Հատկանշական է, որ հռչակագրում հղում է արվում TRACECA նախաձեռնության վրա, որի նպատակ է ձևավորել Եվրոպա-Կովկաս-Ասիա լոգիստիկան՝ շրջանցելով Ռուսաստանը: Այլ կերպ ասած՝ «Միջին միջանցքը» փաստացի ինտեգրվում է եվրոպական տրանսպորտային ռազմավարության մեջ:
Իսկ հիմա ամենակարևորը: Նույն «Տաշքենդի հռչակագրում» հատուկ ուշադրություն է դարձվում «Արևմտյան Ադրբեջանի» և Նախիջևանի միջև ցամաքային տրանսպորտային կապի հաստատմանը։ Հռչակագրի 11-րդ կետում կարդում ենք. «Կողմերը կարևորում են Արևելյան Զանգեզուրը և Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կապող Զանգեզուրի միջանցքի բացումը՝ միջազգային տրանսպորտային կապերի ընդլայնման համար»:
ԵՄ-ն շարունակում է դիտարկել «Զանգեզուրյան միջանցքը» որպես Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային ռազմավարության մաս: Այժմ էլ փորձում է տեղավորել այն «Միջին միջանցք» նախագծի մեջ: Նպատակը պարզ է՝ ստանալ հավելյալ ելք դեպի Կասպից ծով ու Կենտրոնական Ասիա՝ ածխաջրածինների ներկրման ուղիների տարատեսակացման, «Անդրկասպյան գազամուղի» կառուցման համար:
Եվ այս հարցում ԵՄ ու Անկարայի շահերն առավել քան համընկնում են՝ հատկապես հաշվի առնելով վերջինիս նկրտումները կայանալու որպես միջազգային էներգատրանսպորտային խաբ: Որպես տրանսպորտային կարևոր խաչմերուկ է կայանում նաև Ադրբեջանը, որին, ինչպես տեսնում ենք, հաջողվում է բաղադրել «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» մեգածրագրերը: (Չինաստանի ուղղությամբ էլ առանձին ռազմավարություն է իրականցվում, ինչին կանդրադառնամ առանձին գրառմամբ):
Այսպիսով, «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը»։

դիտվել է 931 անգամ
Լրահոս
Երևանում ՌԴ քաղաքացին պատռել է ԱՄՆ քաղաքացու մոտ եղած ՀՀ քարտեզը, որից հետո սկսել են քաշքշել միմյանց Երևանում հայտնի տաքսու վարորդին իր 6 անչափահաս երեխաների և հղի կնոջ հետ վտարել են բնակարանից «Պիկապը» «Խոսրովի արգելոցում» վթարի է ենթարկվել. կա վիրավոր Կարկուտ կտեղա Հայաստանում տեղի ունեցող շարժման արտաքին քաղաքական օրակարգը. Սերգեյ Մելքոնյան Հյուսիսային պողոտայում չի լինելու անվտանգ, երբ Տավուշում 7-ամյա Արմանը դպրոց է գնալու «Յաշմա»-ի թիրախի տակ․ թուրքագետ Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ նորից գնալ. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն արձագանքել է` Զախարովային Շարժման շնորհիվ ամրագրվել է փաստը, որ Հայաստանում կա դիմադրություն՝ այս պարտվողական քաղաքականության․ Քրիստինե Վարդանյան Ոստիկանները վահաններով կառավարության դիմաց են Սահմանազատումից հետո Ադրբեջանից 30 վայրկյանում հնարավոր կլինի հասնել Կիրանցի դպրոց Երթով տարբեր ուղղություններից երիտասարդները հասան Հանրապետության հրապարակ Խաղարկությունը Երեւան Սիթիում կաթվածահար է արել մայրաքաղաքի երթևեկությունը Խաղարկությունը Երեւան Սիթիում կաթվածահար է արել մայրաքաղաքի երթևեկությունը ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ՝ հայկական պատվիրակության՝ Բուչա կատարած այցից հետո Իշխանական քարոզիչներն արդեն իջել են անդրշրիշակյան մակարդակ. շարժման հայտարարությունը Իրանում արտահերթ նախագահական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու Խոշոր գումար, տասնյակից ավելի անշարժ գույք և գազալցակայանի բիզնես. պաշտոնյայի ընտանիքի ունեցվածքը «Դու մտել ես անձնական դաշտ»․ Լիլիթ Գալստյանը՝ ՀՌՀ նախագահին Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիները պատրաստվում են երթի Հրազդան գետում ողբերգական վթարիից զոհվածները ամուսիններ էին, իսկ 8-ամյա երեխան նրանց թոռնուհին.մանրամասներ ԱՄՆ-ն և Ֆրանսիան աջակցում են Հրվ. Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am