Պետք է խմբվել եկեղեցու շուրջ. Սերժ Սրապիոնյան

Տավուշում բնակիչները շարունակում են բողոքել իշխանությունների սկսած մի գործընթացի դեմ, որն իշխանությունները համարում են սահմանազատում, իսկ բնակիչները՝ հայկական տարածքների հանձնում թշնամուն։ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները պահանջում են իշխանություններից դադարեցնել հանձնվողական քաղաքականությունը և չխաթարել իրենց անվտանգությունը։ Մինչդեռ ապրիլի 29-ին Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հայ-ադրբեջանական սահմանին արդեն տեղադրվել է 35 սյուն։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը Տավուշում տեղի ունեցող բողոքի ակցիաների առնչությամբ ասաց՝ եթե Տավուշում սկսված գործընթացին չմիանան հասարակության լայն խավերը և պայքարի դուրս չգան՝ ապա բոլորի համար էլ հասկանալի է, թե ինչ է սպասվելու Հայաստանին։

«Բազմիցս առիթներ ունեցել եմ ասելու, որ քաղաքական ուժերը, անկախ նրանից, սխալներ թույլ տվե՞լ են, թե՞ ոչ, այս իշխանությանը, խունտային հաջողվեց նրանց պարզապես վարկաբեկել, խաղալով միջին և միջինից ցածր խավի սոցիալական շահերի վրա։ Այդ քաղաքական ուժերն այսօր, ցավոք, չեն կարողանում առաջ բերել այն ընդհանրական մտայնությունը, որ այս երկիրն օրհասի մեջ է, և հաշված ժամանակի մեջ ոչ միայն Հայաստանը, այլև հայ ժողովուրդը գոյություն չի ունենա։ Միակ ինստիտուցիոնալ կառույցը, որն իր ամբողջ պատմության ընթացքում հաջողել է հայ ժողովրդին պահել հայ, հայկականությունը սերմանել նրա մեջ՝ Հայ Առաքելական եկեղեցին է»,- նշեց Սերժ Սրապիոնյանը։

Ըստ գրականագետի, որքան էլ փորձեն վարկաբեկել եկեղեցուն, չեն կարողանալու, քանի որ Առաքելական եկեղեցին պատմության առաջ վաղուց իր քննությունն անցել է։ Ավելին՝ այսօր, Հայաստանի համար օրհասական պահին բեռը կրկին մնացել է եկեղեցու ուսերին։

դիտվել է 284 անգամ
Լրահոս
Եթե որոշները կարողանան մեր աչքերի մեջ նայել, պատասխանը կստանան․ Գերասիմ Վարդանյան (video) Սրբազան շարժման առաջնորդների կողմից իշխանափոխության բոլոր հնարավոր եղանակներից ընտրվել է այն միակը, որը թեև ամենադժվարն է. Անանյան Նիկոլին հեռացնելու ենք հենց այս ձևով․ Նաիրա Զոհրաբյանի լայվը Բաղրամյան փողոցից (video) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ հունիսի 9-ի հանրահավաքի մասնակիցների քանակը Սրբազան Հոր նպատակը այս պատը ճեղքել, անցնե՞լն է․․․Հայր Սարկավագ (video) Նախիջևանում ադրբեջանցի զինծառայող է անհետացել. նախնական տվյալներով՝ հատել է ՀՀ սահմանը Անվերջ կարելի է նայել՝ ինչպես է գիշերվա անձրևի երկու կաթիլ ընկնելուց հետո դեպի ոստիկանական մեքենան վազում Հայկազ Ջոմարդյանը․ Աղասի Միքայելյան Ոստիկանները պատ են կազմել Դեմիրճյան փողոցում․ մանկապարտեզ շտապող ծնողները չկարողացան անցնել (video) Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Ոստիկանները տնային կալանքի տակ գտնվող անձին չեն ուղեցում ԲԿ, պատճառաբանելով, որ միտինգներով ծանրաբեռնված են. Փաստաբան Ոստիկանությունը արդեն բոլոր սահմաններն անցել է, ապօրինի գործողությունների է դիմում. ԱԺ պատգամավոր Ի՞նչ տարբերություն կիրանցու, իմ ու ձեր տան մեջ։ Եթե ինձ համար միևնույն է իրենց տունը, արդար է, որ իմ տան հերթն էլ կգա. Իշխան Գևորգյան Երաժշտությունն անջատվել է, իսկ թե ով էր վահաններով խփում, աղմուկ անում... մեզ մոտ վահաններ ու փայտեր չկան Հերթական մահափորձը ցնցել է Նիկոլ Փաշինյանին․ Էդգար Ղազարյան (video) Երևում է, ով է սադրում և ով, ինչի համար է այստեղ։ Ամեն ինչ իր տեղը կընկնի. Հրայր Սարկավագ Մարզերում ոստիկան չի մնացել, քրեական ոստիկանության աշխատողներն էլ են քաղաքացիական համազգեստով այստեղ (video) Սուրենյանը լուսանկար է հրապարակել Փաշինյանը վախեցած է. զինված ոստիկանները ստուգում են դեպի Երևան երթևեկող մեքենաները Շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Ահա այս մարդիկ են պահում Փաշինյանին վարչապետի պաշտոնում. Անահիտ Սարգսյան Ֆրանսիայի նախագահը լուծարել է խորհրդարանը Եվրախորհրդարանի ընտրություններում իր կուսակցության ջախջախիչ պարտությունից հետո Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Հավաքի վայրից երկու քաղաքացիներ բերման են ենթարկվել Բագրատունյաց պողոտայում բախվել է երեք ավտոմեքենա․ տուժածը հոսպիտալացվել է ԲԿ ՀՀ–ն հրաժարվում է վճարել հաշվարկված վճարը․ ՌԴ ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am